Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ


 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  
   
 
       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ
ատենապետությամբ
Կ. Պոլսի Հայոց Պատրիարք
Ամենապատիվ Տ. Սահակ
արքեպս. Մաշալյանի,
տեղի ունեցավ Գերագույն
հոգեւոր խորհրդի ժողովը՝
ընդլայնված կազմով: >>>


 

 

«ԸՆԴ ԱՌԱՋԻ ԵԼԻՆ ԾԵՐՔՆ ՈՍՏՈՎՔ
ՁԻԹԵՆԵՕՔ ԵՒ ԶԱՍՏՈՒԱԾՈՐԴԻՆ ՓԱՌԱՒՈՐԷԻՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Ահա եւ իր լրմանը հասավ Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան՝ Արարչի ու արարածի համատեղ հոգեւոր ճամփորդությունը, որի ընթացքում, Տիրոջ անտեսանելի զորակցությամբ ու խնամքով, մարդը ջանաց ճանաչել իրեն: Պահքը խորհելու եւս մեկ առիթ էր՝ սեփական անձին անդրադառնալու, տարբեր տեսակի կեղծ արժեքներից եւ հոգեկործան մեղքերից հոգին մաքրելու: >>>


«ԶՍՐԲՈՅ ԽԱՉԻՆ ՄԵԾ ԵՒ ԿԱՐՈՂ ԶՕՐՈՒԹԻՒՆ ԱՆՁԱՆՑ ՄԵՐՈՅ Ի ՏԵԱՌՆԷ ԽՆԴՐԵՍՑՈՒՔ»
ԽԱՉԻ ՕԾՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՁԵՌԱՄԲ

Մարտի 23-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ, կատարվեց Անիի տարածաշրջանի Սարակապ գյուղի 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողությունը: >>>



«ՄԵՆՔ ՀԱՆՁՆԱՌՈՒ ԵՆՔ...»
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՈՍԿԵՊԱՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մեծ պահքը Տավուշի թեմի հոգեւորականների համար նաեւ միասնական աղոթական կյանքի միջոցով նորոգվելու շրջան է: >>>



ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԹԵԶԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏՎՉՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: «Թարգմանական կրոնական երկերը 18-րդ դարի պոլսահայ գրատպության մեջ» թեմայով թեզ պաշտպանեց Կ. Պոլսի Հայոց պատրիարքության միաբան Տ. Հովակիմ աբղ. Սերովբյանը: >>>



ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՔԻ»

Մարտի 9-ին «Հայք» շարժման անդամները քաղաքական հայտ ներկայացրին՝ «Հանուն Հայքի» կարգախոսով: Բանախոսներն իրենց ելույթներով ոչ միայն ամբողջացրին նոր սուբյեկտի կողմից քաղաքական հայտի բովանդակությունը, այլեւ գործնական առաջարկ ներկայացվեց բոլոր ուժերին, անհատներին՝ մարտի 23-ին Գյումրիում, միասին խմորելու եւ թրծելու ազգային համակարգի ձեւավորման մեկնարկը, որ բացելու է «Հայք» ազգային պետության կայացման ճանապարհը: >>>



«ԳՆԱՑԵԼ ԷԻ ՀԱՂԹԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ …»

Ողջ հայ ժողովրդի հետ գյումրեցիները հպարտությամբ ունկնդրեցին իրենց հայրենակից 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանի հաղթանակի լուրը: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրան ավարտեց իր ելույթը Եվրոպայի առաջնությունում եւ, հաղթահարելով բոլոր արգելքները, դարձավ Եվրոպայի չեմպիոն, ինչը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար: >>>



ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ…

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի, Մեծ պահքի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, տոնում է Ս. Հովհաննես Օձնեցու, Ս. Հովհան Երուսաղեմացու, Հովհան Որոտնեցու եւ Ս. Գրիգոր Տաթեւացու հիշատակը, ովքեր պայքար են ծավալել Եկեղեցու թշնամիների դեմ: Երախտաշատ Հայրապետը, մահվանից քիչ ժամանակ անց, դասվել է հայոց տոնելի Սրբերի շարքը: >>>



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՏ

Փետրվարի 29-ին Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը հյուրընկալեց Ամասիա համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի մի խումբ աշակերտների՝ Ամասիայի հոգեւոր հովիվ Տ. Գարեգին քհն. Սարգսյանի ուղեկցությամբ :>>>



ՀԻՇԱՏԱԿՎԵՑ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Լուսավորչի համար սահմանել է երեք տոն: Առաջինը՝ մուտն ի վիրապը, տոնվում է Մեծ պահքի հինգերորդ շաբաթ օրը: Երկրորդը՝ ելն ի վիրապենը, նշվում է Հոգեգալստյան առաջին շաբաթ օրը, իսկ երրորդը՝ նշխարների գյուտը, հիշատակվում է Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը: :>>>


ԱՐԴՅՈՔ Ի՞ՆՁ ԷԻՐ ՓՆՏՐՈՒՄ

Ամբրոսիոս անունով հռչակավոր ճգնավոր կար: Նրա համբավն ու հրաշագործությունների մասին լուրերը տարածված էին ամենուր: Մի երիտասարդ ցանկանում է աշակերտել նրան, ավելի ճանաչել Աստծուն, նվիրվել հոգեւոր կյանքի: Նա հանդիպում է մի ծերունու, ով ասում է. >>>


«ԵԿԵՍՑԵՆ ԱՂՕԹՔ ՄԵՐ Ի ՏԱՃԱՐ ՍՈՒՐԲ ՔՈ…»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Փետրվարի 8-ին՝ Սրբոց Վարդանանց տոնի ուրախ առիթով եւ Աստծո օգնությամբ, թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, ինչպես նաեւ Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ի կատար ածվեց մի խումբ հավատացյալների իղձը: >>>


3 մարտի - Տնտեսի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս Ս. Պատարագի` «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk