Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՄՈՏ

ոյեմբերի 16-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հյուրընկալեց Գյումրու թիվ 6 հանրակրթական դպրոցի տնօրենին, Հայոց Եկեղեցու պատմության եւ պատմության ուսուցիչներին, ինպես նաեւ բարձր դասարանների մի խումբ աշակերտների:

Մտերմիկ զրույցից առաջ Սրբազան Հայրը նախ հետաքրքրվեց աշակերտների դպրոցական խնդիրներով, ուսումնական պրոցեսի հետ կապված դժվարություններով, առաջիկա ծրագրերով ու ապագային առնչվող երազանքներով: Աշակերտները սիրով պատասխանեցին Սրբազան Հոր կողմից առաջադրված հարցերին՝ փորձելով իրենց մտքերն արտահատել հնարավորինս պարզ ու համոզիչ:

Այնուհետեւ աշակերտները Միքայել Սրբազանին հղեցին իրենց հուզող կամ հետաքրքրող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում: Հյուրերը բաժանվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները