Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ոցիալ-կրթական կենտրոնի համագործակցությունը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրու եւ Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոնների հետ շարունակվում է արդեն հինգերորդ տարին:

Համագործակցության արդյունավետ ուղղություններից է, զբաղվածության տարածքային կենտրոններում որպես գործազուրկ գրանցված, երիտասարդ մասնագետների աշխատանքային պրակտիկայի անցկացումը սոցիալ-կրթական կենտրոնում: Երեք ամիս տեւողությամբ պրակտիկան լավագույն հնարավորություն է աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար՝ ծանոթանալու աշխատանքային հարաբերություններին, ձեռք բերելու համապատասխան ոլորտում գործնական հմտություններ՝ արդյունքում աշխատաշուկայի համար դառնալով առավել մրցունակ:

Աշխատանքային փորձը գործատուի համար նոր աշխատակից ընդունելու կարեւոր գրավական է: Այս առումով նշված ծրագիրը բացառիկ հնարավորություն է տեսական գիտելիքներով «զինված» մասնագետի համար՝ ամբողջացնել եւ լրացնել այն բացը, որ կապված է գործնականում գիտելիքների կիրառման, աշխատանքում միջանձնային հարաբերությունների ձեւավորման եւ որպես լիարժեք մասնագետ կայանալու համար: Այժմ կենտրոնում իրենց աշխատանքային պրակտիկան են անցկացնում հոգեբան Աննա Առաքելյանը եւ ծրագրավորող Արման Գասպարյանը:

Աննա Առաքելյանի աշխատանքն ընդգրկում է դեռահասների եւ երեխաների հետ տարվող հոգեբանական զրույցներն ու հանդիպումները: Նրան իր մասնագիտական փորձառությունն է հաղորդում կենտրոնի հոգեբան Գոհար Հովեյանը: Արման Գասպարյանն ապահովում է սոցիալ-կրթական կենտրոնի տեխնիկական սպասարկումը, նաեւ հմտանում լուսանկարչական աշխատանքում:

Հուսով ենք՝ սոցիալ-կրթական կենտրոնի բազմագործառութային եւ հագեցած աշխատանքային առօրյան կհարստացնի երիտասարդ մասնագետների գիտելիքներն ու հմտությունները, ինչի շնորհիվ նրանց առջեւ կբացվեն աշխատաշուկայի բազմաթիվ փակ դռներ:

Ե. ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները