Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

ոցիալ-կրթական կենտրոնի համագործակցությունը «Դեպի Հայք» հիմնադրամի հետ արդեն երեք տարվա պատմություն ունի: 2014 թվականից սփյուռքից ժամանած մեր երիտասարդ հայրենակիցներն իրենց կամավորական գործունեությունն սկսեցին ծավալել նաեւ կենտրոնում:

Ներկայում ՍԿԿ-ում կամավորական աշխատանք է իրականացնում քսանմեկամյա Կարեն Իսախանյանը, ով Դերբենդ քաղաքից է, մասնագիտությամբ` երաժիշտ: Հայրը ծնվել է Դերբենդում, մայրն Արցախից է: Կարենն ավարտել է Դերբենդի երաժշտական ուսումնարանը, աշխատում է իր մասնագիտությամբ, նաեւ երաժշտության մասնավոր դասեր է տալիս: Նվագում է դաշնամուր, կիթառ եւ հարվածային գործիքներ: Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են նաեւ Կովկասի ժողովուրդների ազգային պարերը: Ծնողները տանը հայերեն են խոսում, սակայն ինքն այդքան էլ լավ չի տիրապետում մայրենի լեզվին: Այնուամենայնիվ, լավ հասկանում է, եւ իր մանկական հիշողություններից մինչեւ այսօր էլ ականջում հնչում են հոր խոսքերը հայրենիքի մասին:

«Հայրս ինձ հաճախ է նկարագրել, թե ինչքան հիասքանչ երկիր է Հայաստանը, սակայն ես, մինչ այս ծրագիրը, հնարավորություն չեմ ունեցել այցելել հայրենիք»,- պատմում է Կարենը: Նրան Հայաստան գալու այս ծրագրի մասին Ֆրանսիայում բնակվող քույրն է տեղեկացրել եւ խորհուրդ տվել` անպայման դիմել: Երիտասարդ երաժշտի համար խիստ կարեւոր է կատարելագործել մայրենի լեզվի իմացությունը, շփվել հայրենակիցների հետ, ինչպես նաեւ հմտանալ աշխատանքում:

Սոցիալ-կրթական կենտրոնում Կարեն Իսախանյանն իր աշխատանքն իրականացնում է, այստեղ գործող, նախակրթարանների եւ ցերեկային կենտրոնի սաների հետ` նրանց դասավանդելով երաժշտություն, ուսուցանելով երգեր եւ պատրաստելով գեղեցիկ ու ներկայանալի երաժշտական համարներ:

Կենտրոն ոտք դնելը Կարենին ամեն անգամ մեծ բավականություն է պատճառում, քանի որ, տեսնելով սիրելի ուսուցչին, նախակրթարանի սաներն անմիջապես շրջապատում են նրան, գրկախառնվում, հետո միայն սկսում պարապմունքները: Երիտասարդ կամավորն էլ իր պատրաստակամությամբ եւ նվիրված աշխատանքով է ապացուցում, որ մանկավարժությունը, աշխատանք լինելուց առաջ, սեր է սեփական գործի եւ երեխաների հանդեպ:

Հուսանք` այս փոխադարձ ջերմությունը մեր հայրենակցին ամուր կկապի մայրենի հողին եւ, ծրագրի ավարտից հետո էլ, «տուն» կկանչի:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները