Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ԴՈՒ ՄՏՔՈՎ «ՆԱՅԻՐ»

շնանային ընթերցումներից հերթականը Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» հայնտի սեղծագործությունն էր, իսկ ունկնդիրները՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ավագ դասարանների ընթերցասեր սաները:

Համագործակցությունը «Ֆոտոն»-ի հետ տարիների պատմություն ունի. այս անգամ էլ համատեղ ձեռնարկն առանձնացավ հետաքրքիր ու արդյունավետ ընթացքով: Ինքնուրույն կյանքի, մասնագիտական ձեռքբերումների եւ բարդ ու ճակատագրական ընտրությունների նախաշեմին կանգնած՝ պատանիների համար, անշուշտ, ուսուցողական էր ընտրված ստեղծագործությունը:

Ավելիին հասնելու, կենցաղայինը, սպառողի հոգեբանությունը, ժամանակավորն ու անցողիկ նյութականը բարձր արժեքներին, կատարելության ձգտումներին ու հոգեւոր բավարարվածությանն ստորադասելու հեղինակի կոչը հասանելի եւ, որ հուսադրող է, ընդունելի եղավ երիտասարդ սերնդի համար:

Ընթերցանությանը հաջորդեց մտքերի փոխանակումն ու ընտրված մեջբերումների քննարկումը, ինչը հնարավորություն տվեց դպրոցականներին արտահայտել սեփական տեսակետներն ու ըմբռնումները: Ավարտին մասնակիցներին հանձնվեցին նվեր-պայուսակներ` գրենական պիտույքներով:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները