Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ՍԿԿ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ոցիալ-կրթական կենտրոնում իրենց կամավորական աշխատանքն են ծավալում բազմաթիվ կրթված եւ բանիմաց երիտասարդներ, ովքեր իրենց գործում յուրատեսակ են եւ տարբերվող:

Նրանցից մեկն է Անի Սարգսյանը, ով, երկու տարի շարունակ, մեծ նվիրումով ու ջանասիրաբար է կատարել իր կամավորական աշխատանքը: Նա բազմիցս, լավ գործերով, ապացուցել է, որ սեփական աշխատանքի հիմքում ընկած են սերն ու նվիրումը:

Մասնագիտութամբ պատմաբան Անին դասավանդում է սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոնում՝ առավել զարգացնելով սաների պարային հմտություններն ու կարողությունները: Նա օգնում է միջոցառումների կազմակերպման ընթացքում, նաեւ պատրաստում գեղեցիկ եւ յուրօրինակ պաստառներ:

Անին իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը սիրով փոխանցում է ցերեկային կենտրոնի սաներին` օգնելով նրանց զարգացնել իրենց գիտելիքները հայոց եւ համաշխարհային պատմություն, աշխարհագրություն առարկաներից: Անին ակտիվ եւ պատասխանատու կամավորի օրինակ է, ով սիրով եւ ջերմությամբ է շրջապատել յուրաքանչյուր երեխայի:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները