Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը պետք է լինի մեղքերի թողություն ստանալը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

Լրահոսից

4 նոյեմբերի - Տոն ամենյան Սրբոց հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից: Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանի:

5 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց եւ ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

Հընթացս Սբ. Պատարագի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասնութերորդ տարեդարձի ուրախ առիթով, կատարվեց Հայրապետական մաղթանք:

11 նոյեմբերի - Սրբոց հրեշտակապետաց տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը, «Պատվո բլուր»-ում գտնվող, ռուսական մատուռում, ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, որին մասնակցում էր նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեհույզ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազանը:

12 նոյեմբերի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը եւ «Հայր մեր»-ից առաջ օրվան համահունչ քարոզ խոսեց:

19 նոյեմբերի - Բարեկենդան Հիսնակի պահոց: Առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

21 նոյեմբերի - Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի Տաճարն: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող, քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը:

26 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ ու անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը եւ «Հայր մեր»-ից առաջ քարոզ խոսեց:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն այցելեց Սուրբ Միքայել ռուսական մատուռ, ուր, ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի հոգենորոգ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները