Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

   
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

«ՏԷՐ, ՈՎ ԿԱՑՑԷ Ի ԽՈՐԱՆԻ ՔՈՒՄ, ԿԱՄ ՈՎ ԲՆԱԿԵՍՑԻ
Ի ԼԵԱՌՆ ՍՈՒՐԲ ՔՈ»
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

«Քո են երկինք եւ քո է երկիր. զաշխարհս լրիւ իւրով դու հաստատեցեր. զհիւսիս եւ զհարաւ դու արարեր, Թաբօր եւ Հերմօն յանուն քո ցնծասցեն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

յլակերպության տոնի հիմքն ավետարանական այն հատվածն է, երբ Քրիստոս, Հակոբոսի, Հովհաննեսի եւ Պետրոսի հետ, բարձրանում է, Նազարեթ քաղաքից ոչ հեռու գտնվող, Թաբոր լեռը եւ պայծառակերպվում: Այդ առիթով Թաբորն ստացել է նաեւ Աղոթքի լեռ անվանումը:

Սուրբ Եղիշե վարդապետն ասում է, որ Տերը, նրանց առանձնացնելով մարդկանց բազմությունից, Իր հետ տարավ Թաբոր լեռը, որպեսզի նրանք, ում խոստացավ ցույց տալ Իր արքայությունը, Իր մարմնի շնորհիվ տեսնեն Ադամի առաջին փառքի պայծառությունը, որից զրկեց նրան բանսարկուն: Այլակերպության ժամանակ Մովսեսի եւ Եղիայի հայտնվելը եւս խորախորհուրդ իմաստ ունի: Սուրբ Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Մովսես եւ Եղիա մարգարեները: Երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը Սինա (Ելք 24, 12-18), իսկ Եղիան Քորեբ լեռան վրա (Գ Թագավորաց ԺԹ 8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը եւ մահը: Մովսեսը մահացավ՝ այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի՝ նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի՝ երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը եւ չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի եւ երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային՝ ողջերի:

Եվ Աստծո ներկայությունն առավել կատարյալ եղավ, քանի որ երկու մեծ մարգարեների երեւմանը հաջորդեց Ամենասուրբ Երրորդության հայտնությունը: Ամպը հովանի եղավ նրանց վրա, որի միջից Հայր Աստված ձայնեց. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք» (Մատթ. ԺԷ 5):

Հայրը ձայնեց, Որդին պայծառակերպվեց, եւ Սուրբ Հոգին ամպով հովանի եղավ:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից մեկը հավատավոր հայորդուն է մեկնում մեր Տիրոջ պայծառակերպության կամ այլակերպության խորհուրդը, որ, համաձայն եկեղեցական տոնացույցի, մեծ շուքով նշվում է հրաշափառ Սուրբ Հարությունից 98 օր հետո: Պայծառակերպության տոնը կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Վարդավառն այս տարի տոնախմբվեց հուլիսի 8-ին:

Այդ ուրախ առիթով հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

ՎԱՐԴԱՎԱՌԻ ՋՐԱԽԱՂ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

Այս տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տոնի ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը: Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչը, Աստվածորդու փառքի երեւման առիթով, մեծ ուրախության դրսեւորում է: Սուրբ Գրիգոր Նարեկացին նուրբ հոլովումներով է նկարագրում Տիրոջ այլակերպման այս հրաշքը. «Ի փունջ խուռներամ վարդից գոյնըզգոյն ծաղկունք ծաղկեցան, այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցան»:

Իսկ Ս. Գրիգոր Տաթեւացին ասում է. «Վարդն ունի երեք որակ՝ կարմրություն, սպիտակություն եւ անուշահոտություն, ինչը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը»: Քրիստոսի խորհրդում կարմրությունը Խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը՝ անմեղությունը, իսկ անուշահոտությունը՝ Հոգին, որ փչեց առաքյալների վրա՝ ասելով. «Առեք Սուրբ Հոգին» ըստ այս խոսքի. «Իմ սիրեցյալը սպիտակ է, եւ կարմիր, ընտրյալ է տասը հազարից» (Երգ Ե 10):

Ուստի հետեւենք Սուրբ Եղիշե վարդապետին՝ կրկնելով. «Բարերար եւ քաղցր Տեր, անոխակալ եւ բազումողորմ, Քո պատրաստ բնակավայրից հաշտ ու բաց աչքով նայիր Քո սուրբ լեռանը եւ գթա այս ժողովրդին, որ հետեւում է Քո շավիղներին՝ հանդիպելու համար Քեզ՝ Քո սուրբ լեռան վրա եւ երկրպագելու այն տեղը, ուր կանգնած են եղել Քո ոտքերը: Թողություն տուր նրանց մեղքերին՝ կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ գործված» եւ անսասան պահիր մեր Թաբորը՝ Սբ. Էջմիածինը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հուլիսի 9-ին առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Արթիկի թեմի Ս. Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եղիշե քհն. Նազարյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները