Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ» ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ
ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում

ավոք, մեր պատմությունը շարունակաբար եղել է ճակատագրական պահերի հերթականություն` ժամանակի առումով չնչին դադարներով: Հայրենասիրության ալիքի վրա միշտ էլ ազգի սերուցքն իրեն դրել է հայրենիքի զոհասեղանին, իսկ պտուղներից օգտվել է հիմնականում ազգի մրուրը: Այդ նույն պատճառով պարբերաբար ազգը զրկվել է իր սերուցքից եւ մնացել մրուրի հույսին: Այդ է պատճառը նաեւ, որ, պատմական նման իրավիճակից հետո, ազգը միշտ հայտնվել է հոգեւոր ճգնաժամի մեջ, քանի որ սերուցքը վերացել է, եւ մնացել է մրուրը: Միակ դրականն այստեղ այն է, որ զարմանահրաշ կերպով նույն այդ մրուրից ձեւավորվել է նոր սերուցք:

Միմիայն այս իմաստով եւ այս տեսանկյունով կարելի է համաձայնել մեծ Գյոթեի այն հաստատման հետ, ըստ որի «հայրենասիրությունը պատմության կործանումն է»: Հայրենասիրության ցանկացած պոռթկում փորձում է փոխել եւ հաճախ էլ փոխում է պատմության ենթադրվող ընթացքը, սակայն, ցավոք, դրան հաջորդող թվացյալ երանական շրջանը խեղաթյուրվում եւ աղավաղվում է` զանազան պատեհապաշտների ու սրիկաների կողմից հայրենասիրության շահարկումով:

Այս հիվանդությունը կարծես թե շատ հեշտ է ախտորոշել, սակայն դժվար` կանխարգելել: Եվ արդյունքում լինում է այնպես, որ ձեռք բերված հաղթանակների արդյունքները «մսխվում են», եւ, հոգեւոր վերելքի փոխարեն, ազգը հայտնվում է դաժան ու ստորացուցիչ դեպրեսիայի մեջ, մինչ դեռ անհրաժեշտ է հայրենասիրություն դաստիարակել մանկուց, եւ դրա համար էլ օրինակներ տալ ամեն քայլափոխի: Այս իմաստով թերեւս շատ բան անհրաժեշտ իսկ չէ, այլ պարզապես հստակ գաղափարական դաստիարակության մարտավարություն է պետք:

Եթե փորձենք պատասխանել այն պարզունակ հարցին, թե արդյո՞ք հայրենասեր ենք մենք, ցանկալի կլինի դրական պատասխան տալ, սակայն իրականությունն առավել քան հեռու է այդ ցանկալիից: Հայրենասիրության եւ հայրենապաշտության իսպառ բացակայության կարող ենք հանդիպել ամեն քայլափոխի: Ընդամենը մեկ օրինակ բերենք: Ո՞ւր են մեր հայրենիքի եւ պետականության դրոշները, քանի՞ հարյուր կիլոմետր պետք է անցնել՝ ինչ-որ մի շինության վրա ծածանվող, հաճախ ծվեն-ծվեն եղած, գունաթափված եւ հարգանքի ոչ մի զգացում չարթնացնող մի կտոր տեսնելու համար:

Միմիայն Թուրքիայի նախագահի գալուստը եղավ պատճառ, որ օդանավակայանից մինչեւ նախագահական պալատ ընկած հատվածում մի քանի դրոշներ տեղադրվեն, այն էլ կարծես ամաչելով: Բարձրացեք Ծիծեռնակաբերդ. այնտեղ ոչ մի դրոշ չեք տեսնի. միայն թանգարանի շենքի մի անկյունում ամաչկոտ կերպով իրեն ցույց է տալիս եռագույն դրոշն այնպես, կարծես պատահական կերպով է այնտեղ հայտնվել:

Վերջերս մեր բարձրաստիճան եկեղեցականներից մեկն անհատական հանդիպման ընթացքում երկրի ամենաբարձր ղեկավարության առջեւ դրել էր սույն հարցը եւ պատասխան ստացել, թե` «դեռ դրա ժամանակը չէ»: Իսկ ինչի՞ ժամանակն է դեռ. միայն աշխատավարձեր բարձրացնելու, գրասենյակները ժամանակի վերջին ճիչով նորոգելու եւ պատեհ-անպատեհ առիթով ամենաթանկանոց ծառայողական մեքենաներով նույնիսկ ամենաստորին պաշտոնյաներին ապահովելո՞ւ ժամանակն է:

Շարունակելի

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները