ՄԵԿՆԱՐԿԵՑ
«ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ» -2018-Ը
իրակի
թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարը 2018 թվականի աշխատանքը
մեկնարկեց հուլիսի 5-ից: Առաջին երկու հերթափոխերի ընթացքում ճամբարում
հանգստացան 68 երեխաներ Շիրակի թեմի Գյումրի, Մարալիկ քաղաքներից
եւ Ազատան, Մարմաշեն, Ձիթհանքով համայնքներից:
Ամեն
տարվա նման՝ ճամբարակաների առօրյան անցնում է շատ հագեցած: Բացի
ավանդական դարձած կրոնի, օտար լեզուների, առաջին բուժօգնության,
ձիավարժության դասընթացներից, այս տարի հանգստացող երեխաների համար
կազմակերպվեցին մի շարք հետաքրքիր միջոցառումներ ու արշավներ: Առաջին
հերթափոխի ժամանակ ճամբար այցելեց եւ ճամբարականերին իր օրհնությունը
բաշխեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:
Սրբազան Հայրը շրջեց ճամբարում, երեխաներից տեղեկացավ, թե ինչպես
է անցնում նրաց հանգիստը:
Ճամբարակաները, ոգեւորված Առաջնորդ Սրբազանի ներկայությունից, մեկը
մյուսին հերթ չտալով, պատմում էին իրենց առօրյայի մասին: Նրանք չմոռացան
նաեւ շնորհակալություն հայտնել Միքայել Սրբազանին՝ իրենց այս ճամբարում
հանգստանալու հնարավորություն ընձեռելու համար:
Հուլիսի 11-ին ճամբարում հյուրնկալվեցին Ամասիայի տարածաշրջանի հոգեւոր
հովիվ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը եւ Ս. Գեւորգ եկեղեցու երգչախմբի
աղջիկները: Հայր Սուրբը հոգեւոր զրույց ունեցավ ճամբարականների հետ,
իսկ երգչախմբի անդամները կատարեցին հոգեւոր երգեր:
Հուլիսի
19-ին ճամբար այցելեցին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների
նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»
ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի բնակչության հետ տարվող
աշխատանքների բաժնի դասախոս-հրահանգիչները: Վերջիններս անցկացրին
սեմինար-դասախոսություն՝ երկրաշարժի ժամանակ ռիսկերի նվազեցման թեմայով:
Նախ ներկայացվեց փոքրիկ ֆիլմ, այնուհետեւ անցկացվող միջոցառմանը
ներգրավվեցին նաեւ երեխաները՝ խաղերի եւ խաչբառերի միջոցով տեղեկանալով,
թե ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ:
Հուլիսի 22-ին ճամբարում էին Հայաստանի Հանրապետության «Արփի լիճ»
ազգաին պարկի աշխատակիցները, ովքեր հետաքրքիր ցուցադրություն կազմակերպեցին
երեխաների համար, որի ընթացքում տեղեկություններ հաղորդվեցին տարածաշրջանի
բուսական եւ կենդանական աշխարհի մասին:
Հուլիսի 24-ին երեկոյան խարույկն ազդարարեց առաջին երկու հերթափոխերի
ավարտը: Երեխաները հրաժեշտ տվեցին սիրելի ճամբարին՝ հաջորդ տարի
վերադառնալու ակնկալիքով:
ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|