Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

«ԱՐԵՎԻ ԵՐԿԻՐ» ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

ունիսի 28-ին Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու մշակութային բաժինը հյուրընկալել էր «Արեւի երկիր» նախակրթարանի սաներին:

Նույն օրը տեղի ուեցան քոլեջ-նախակրթարանի սաների ավարտական եւ հաշվետու հանդեսները: Բացման խոսքով հանդես եկավ ուսուցչուհի Անուշ Ադիբեկյանը, ով բարի գալուստ մաղթեց ծնողներին, նաեւ շնորհակալություն հայտնեց նրանց, որ իրենց երեխաներին ուղղորդել են նախակրթարան, որպեսզի նրանք մեծանան բարեկիրթ եւ երկրին պիտանի քաղաքացի:

«Արեւի երկիր» քոլեջ-նախակրթարանն ստեղծվել է 2016 թվականին՝ ԱՌՏ երիտասարդական բնապահպանական եւ խորհրդատվական հասարակական կազմակերպության կողմից: Ստեղծման նպատակն էր երեքից վեց տարեկան երեխաներին, մինչ դպրոց հաճախելը, խաղերի եւ ժամանցի միջոցով, տարրական կրթություն փոխանցելը:

Երեխաները զարգացման կենտրոն են հաճախում շաբաթական երեք օր՝ երեք ժամ տեւողությամբ: Այստեղ նրանք ուսանում են մայրենի լեզու, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, տրամաբանություն: Նրանց է ներկայացվում շրջակա միջավայրը, առանձնակի ուշադրություն է դարձվում խոսքի զարգացմանը: Ուսուցման ծրագրի մաս են կազմում նաեւ նկարչությունը, ձեռքի աշխատանքը, երգ-երաժշտությունը, էթիկայի կանոնները, պարը:

Շնորհակալություն ենք հայտնում Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցու մշակութային բաժնի պատասխանատու Լուինե Գրիգորյանին՝ արդյունավետ համագործակցության համար:

ԼԻԼԻԹ ՇԱՀԲԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները