Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ

ոցիալ-կրթական կենտրոնի շահառու տարեցները մշտապես շրջապատված են սոցիալական աշխատողների ուշադրությամբ եւ հոգածությամբ: Տատիկների ու պապիկների համար կենտրոնը միապաղաղ առօրյայից կտրվելու եւ հոգածության կենտրոնում հայտնվելու լավագույն վայրն է:

Սակայն տարեցների ցերեկային ժամանցը չի սահմանափակվում միայն կենտրոնում կազմակերպվող միջոցառումներով. հաճախ այն իր շարունակությունն է գտնում կենտրոնից դուրս: Ավանդույթ դարձած ուխտագնացության համար այս անգամ ընտրվել էր Արագածոտնը՝ ընդգրկելով Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին, Սուրբ Սարգիս վանական համալիրը, Հովհանավանքն ու Սաղմոսավանքը:

Հուլիսի 10-ին տարեց շահառուները ճանապարհ ընկան աղոթասացությամբ: Նրանց առաջին հանգրվանը Սուրբ Խաչ եկեղեցին էր, ուր ուխտավորները տեղի հոգեւոր հովվի կողմից ջերմ ընդունելության արժանացան ու միասնական աղոթք հղեցին առ Աստված:

Ուշագրավ էր Հովհանավանքում Մանիկ տատի երգեցողությունը, ում միացան նաեւ մյուս ուխտավորները: Հաջորդ կանգառը Բաշ-Ապարանի հուշահամալիրն էր:

Առաջնորդվելով «Ծառայելով մերձավորին՝ ծառայում ենք Աստծուն» պատգամով՝ սոցիալական աշխատողներն ու կամավորները տարեցների օրն անմոռանալի տոն դարձրին՝ առանձնակի հոգածությամբ պարուրելով յուրաքանչյուրին:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները