Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

Լրահոսից

1 հուլիսի - Բարեկենդան Վարդավառի պահոց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի: Հընթացս Սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

8 հուլիսի - Պայծառակեպություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

9 հուլիսի - Հիշատակ մեռելոց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի խաղաղություն բոլոր ննջեցյալների հոգիների: Օրվա պատարագիչն էր Արթիկի թեմի Ս. Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եղիշե քհն. Նազարյանը:

Նույն օրը Ձորաշեն համայնքում, հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, կատարվեց կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողություն:

14 հուլիսի - Տոն Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ կույսի: Տոնի ուրախ առիթով Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը եւ «Հայր մեր»-ից առաջ ոգեշունչ քարոզ խոսեց:

15 հուլիսի - Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

22 հուլիսի - Սբ. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

29 հուլիսի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս Սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա սուրբգրային ընթերցվածը մեկնող հագամանալից քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները