Աղօթելը Աստուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդու միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կ’ազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 8 (220), օգոստոս 2018 թ.  


 

       

Լրահոսից

5 օգոստոսի - Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

11 օգոստոսի - Տոն Շողակաթի Ս. Էջմիածնի՝ ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի: Նավակատիք: Ս. Յոթվերք եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի եւ մասնակցությամբ հոգեւորականաց դասի, կատարվեց նախատոնակ:

12 օգոստոսի - Վերափոխումն Սուրբ Աստվածածնի: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը: Հավարտ սրբազան արարողակարգի՝ Վարդանանց ¥կենտրոնական¤ հրապարակում, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի կատարվեց խաղողօրհնեքի ավանդական արարողակարգը:

13 օգոստոսի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

19 օգոստոսի - Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը՝ մեկնելով օրվա խորհուրդը:

26 օգոստոսի - Տոն Ս. Աստվածածնի Գոտու գյուտի: Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները