Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

ԵՐԳԵՀՈՆ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ

ննդով գյումրեցի Նարինե Սիմոնյանը Ֆրանսիայում հայտնի երգեոնահարուհի Է: Նրա կատարմամբ երգեհոնային համերգները միշտ հիացրել են հանդիսատեսներին: Սակայն սիրված երգեոնահարուհին չէր մոռանում իր հայրենիքը՝ ծննդավայր Գյումրին, որի հանդեպ ունեցած սերն ավելի էր խորացել բաժանման պատճառով: Եվ երբ տասը տարի առաջ Սուրբ Յոթվերք եկեղեցում, նրա նվագակցությամբ, տրվեց երգեհոնային համերգ, նա որոշեց ամեն գնով նոր երգեհոն ձեռք բերել եւ նվիրել հարազատ քաղքաքին. նրան մտահոգել էր եկեղեցու երգեհոնի ոչ բարվոք վիճակը:

Նարինեն սկսեց գումար հավաքել իր համերգային շրջագայություններից: Նախաձեռնությանը միացան նաեւ հովանավորներ: Եվ այս ճանապարհով ձեռք բերվեց երազած գործիքը: Չնայած տեղափոխման դժվարություններին (բավական մեծ էր եւ այդ պատճառով քանդվեց ու տեղափոխվեց արկղերի մեջ)` 2017 թվականի դեկտեմբերին այն արդեն Գյումրիում էր:

Քանի որ երգեհոնահարուհու մանկությունն անցել էր Սուրբ Նշան եկեղեցու բակում, նրա երազանքն էր հենց այդ եկեղեցում երգեհոնով նվագել Սուրբ Պատարագը:

2018-ի օգոստոսին Գյումրի ժամանեց երգեհոնի մասնագետ Դանիել Բիրուստը` իր օգնական Բերտրան Լազերմի հետ: Նրանք գործիքը հավաքեցին եւ լարեցին ամենայն ճշգրտությամբ: Երգեհոնը գերմանական էր` «E. A. Roethinger» մակնիշի եւ ուներ շուրջ 850 փող: Դանիելը հավաստիացրեց, որ Ս. Նշան եկեղեցին ունի լավ ակուստիկա, եւ երգեհոնը «կկարողանա ցույց տալ» իր ողջ հմայքը: Աշխատանքային ամբողջ գործընթացում նրանց օգնում էր Արտաշես սարկավագ Աջապահյանը, ով նույնպես երգեհոնաշինության մասնագետ է:

Սեպտեմբերի 9-ի կիրակնօրյա Սուրբ եւ անմահ Պատարագը Սուրբ Նշան եկեղեցում մատուցվեց առանձնակի հնչեղությամբ: Նարինե Սիմոնյանի նվագակցությամբ եւ մենակատար Արեւիկ Թանաշյանի երգեցողությամբ Ս. Պատարագի աստվածային ելեւէջները տարածվեցին եկեղեցու կամարների տակ` դարձնելով հավատացյալների սրտերն առ Աստված:

Տեր Նշան քահանան վերջում իր շնորհավորական խոսքն ուղղելով նվիրատուներին՝ նկատեց, որ Դանիել Բիրուստը, առաջին անգամ «Տեր ողորմյա»-ն լսելով, երգեհոնի ետնամասում նստած, արտասվել էր: Վերջինս հիացած էր եւ ուրախ, որ երաժշտական այդ մեծ գործիքն այլեւս չի լռի. կհնչի այն առաջին քրիստոնյա երկրի ցավերով լի քաղաքի եկեղեցում` իր շուրջ համախմբելով բազում հավատացյալների: Տեր Հայրը նաեւ նշեց, որ գուցե այսօր ոմանք եկեղեցի են եկել երգեհոնային երաժտություն լսելու համար, բայց հուսանք, որ այս առիթը մարդկանց սրտերը կուղղի դեպի Աստված, եւ երգեհոնը հատկապես կծառայի Աստծու փառքի համար:

Նարինե Սիմոնյանը խոստացավ երգեհոնային փողերի քանակը հասցնել հազար հատի` գործիքն ավելի հնչեղ դարձնելու համար: Նա ցանկանում է Գյումրիում երգեհոնաշինության դպրոց բացել, որովհետեւ երգեհոնը միշտ բարվոք վիճակում պահելու նպատակով անհրաժեշ է հմուտ մասնագետներ ունենալ:

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա երգեհոնի բացման հանդիսավոր արարողությունը:

ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՏԱՇԵՍ ՍՐԿ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները