Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐ

կեղեցիների Համաշխարհային Խորհրդի միջեկեղեցական բարեգործական հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ շարունակվում են մասնագիտական անվճար ուսուցումները սոցիալ-կրթական կենտրոնում:

Այս փուլում նոր մասնագիտություն ձեռք բերելու կամ վերապատրաստվելու բացառիկ հնարավորությունն օգտագործում են վաթսունից ավելի գործազուրկներ՝ «Թխվածքների պատրաստում եւ ձեւավորում», «Խոհարարություն», «Կարուձեւ», «Վարսահարդարում» եւ «Դիմահարդարում» մասնագիտություններով:

Դասընթացների մասնակիցները, բացի հիմնական մասնագիտական գիտելիքներից ու հմտություններից, ստանում են նաեւ համակարգչային գիտելիքներ, մասնակցում հանրային իրազեկման հանդիպումներին, ինչի արդյունքում ձեռք են բեում կարողությունների, տեղեկացվածության եւ հմտությունների նոր մակարդակ:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ Մեծ ու անգնահատելի է կամավորների ներդրումն ու դերը սոցիալ-կրթական կենտրոնի գործունեության մեջ: Մենք բազմապիսի առիթներ ունենք՝ հպարտանալու մեր կամավորներով:

Նելլի եւ Ջուլիետա Մուքոյանները ոչ միայն լավ քույրեր են, այլեւ լավ ու օրինակելի գործընկերներ: Նրանք 2018 թվականի մարտ ամսից կամավորական աշխատանք են իրականացնում կենտրոնի «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում՝ դասավանդելով անգլերեն:

Ցանկացած աշխատանք ստացված է եւ արդյունավետ, եթե այն կատարվում է սիրով ու նվիրումով: Հենց այդպիսի նվիրվածության հրաշալի օրինակ են դրսեւորում մեր սիրելի կամավորները: Նրանց նախաձեռնությամբ օգոստոս ամսին տեղի ունեցավ անգլերենի բաց դաս «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում, որի ընթացքում երեխաները ներկայացրին իրենց գիտելիքներն անգլերենից՝ երգերի, բանաստեղծությունների, դերային խաղերի միջոցով:

Նելլին ու Ջուլիետան պատասխանատու, պարտաճանաչ, բանիմաց ու ստեղծագործ կամավորներ են, ովքեր սիրում են երեխաներին, եւ այդ սերը փոխադարձ է: Արդյունավետ աշխատանքի ու նվիրվածության համար նրանք ճանաչվեցին «Օգոստոս ամսվա լավագույն կամավորներ»:

Շնորհավորում ենք քույրերին՝ նրանց ցանկանալով բեղուն աշխատանքային օրեր եւ շնորհակալ ենք աջակցության, մեր կողքին ու մեզ հետ լինելու համար:

ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները