Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

Տոնախոսական


ԳՅՈՒՏ ԽԱՉԻ

աչի տոների մեջ իր յուրօրինակ պատմությամբ ու հանդիսավոր տոնակատարությամբ առանձնանում է Գյուտ Խաչը։ 313 թվականին՝ Միլանոյի հրովարտակով, հռոմեական կայսրությունում քրիստոնյաներին արտոնվեց ազատորեն դավանել նոր կրոնը, իսկ Երուսաղեմը դարձավ ուխտավայր, ուր աշխարհի տարբեր ծագերից սրբազան վայրերը տեսնելու էին գալիս մեծաթիվ ուխտավորներ։

Ուխտի է գալիս նաեւ Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Սրբուհի Հեղինեն, 327 թվականին։ Այստեղ արքայամոր ջանքերով գտնվում է Տիրոջ գերեզմանը, որի վրա վերջինս կառուցել է տալիս Ս. Հարության տաճարը։ Բարեպաշտ թագուհին հետամուտ է լինում Քրիստոսի Խաչափայտը գտնելուն։ Հետեւելով հնագետ, բանագետ Հուդա անվամբ մի հրեայի խորհրդին՝ համաձայն նրա մատնանշումների, բարձրանում է Գողգոթա, որն այդ ժամանակ մոռացված մի վայր էր եւ գործածվում էր որպես աղբատեղի։ Պեղելով եւ մաքրելով ժայռը՝ գտնում են Հիսուսի եւ երկու ավազակների խաչափայտերը։

Դժվար չի լինում ճշտորոշել այն խաչափայտը, որի վրա խաչել էին Տիրոջը։ Ըստ ավանդության՝ նոր մահացած մի պատանի են բերում եւ հաջորդաբար վրան դնում խաչերը։ Երբ պատանին նրանցից մեկի հպումով հարություն է առնում, իմանում են, թե որն էր ճշմարիտ Խաչափայտը։ Այդ հրաշքը տեսնելով՝ հրեա բնագետը եւս դառնում է քրիստոնյա, նվիրվում անդուլ քարոզչության՝ հասնելով եպիսկոպոսության աստիճանի։ Այդ բնագետ հրեան Կյուրեղ Եպիսկոպոս Երուսաղեմացին էր։

Ճշմարիտ Խաչափայտը դրվում է Քրիստոսի գերեզմանը հիշատակող Ս. Հարության տաճարում, իսկ Քրիստոնյա Եկեղեցիներն ստանում են փոքրիկ մասունքներ Խաչափայտից։ Ահա այս գյուտի, Խաչափայտը բարձրացնելու հիշատակն են տոնախմբում Քրիստոնյա բոլոր Եկեղեցիները։ Հույներն այն նույնացրել են Խաչվերացի հետ եւ տոնում են սեպտեմբերի 14-ին, իսկ կաթոլիկները՝ մայիսի 3-ին։

Հայաստանյայց Եկեղեցին գյուտի փառավորման գաղափարը նույնացրել է Խաչվերացի հետ, սակայն Գյուտ Խաչը տոնախմբում է հոկտեմբերի 26-ի մոտակա կիրակին կամ Խաչվերացից վեց շաբաթ հետո։ Գյուտ Խաչի շարականն է «Հրաշակերտ եւ զօրեղ փայտ խաչի քո Քրիստոս», ուր պատմվում է Խաչի գյուտը։

Խաչի նշանը, որով պարծենում էր Պողոս Առաքյալը, բովանդակ քրիստոնյա աշխարհում դառնում է հարգանքի ու պաշտամունքի առարկա եւ համարվում քրիստոնյաների խորհրդանիշը։

Գյուտ Խաչի տոնը տոնն է նաեւ Պատվական անունը կրողների։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները