Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

ՄԻ ՎԱՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

առի ստվերի ներքո մի վարդ էր աճում:

- Այնպես կուզեի, որ այս ստվերում չլինեի ու արեւի նուրբ շողերը միշտ ինձ շոյեին ու զարդարեին, -ասում է վարդը:

Այդ օրն այգեպանը որոշում է կտրել ծառի այն ճյուղերը, որոնք ստվերում էին թողել վարդին: Ծաղկի առջեւ բացվում է կապուտակ երկնակամարն ու արեգակի ճառագայթները:

Վարդը հիանում է, գեղեցկանում ու որոշ ժամանակ անց ասում.

- Ինչո՞ւ են արեւի շողերը միայն ցերեկը լուսավորում, ինձ այնպիսի արեգակ է պետք, որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի:

Մի քանի օր անց կրկին դժգոհում է.

- Ինչո՞ւ են այս ճառագայթներն այսքան տաք ու դեղնավուն: Ես ուզում եմ, որ դրանք ավելի ջերմ ու գույնզգույն լինեն:

Վարդի շուրջը հավաքված ծաղիկներն ասում են.

- Իրոք, դու ավելի գեղեցիկ ես, քան արեգակը, քեզ անհրաժեշտ է մի արեգակ, որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի ու քո հմայքին համապատասխան լինի:

Նույն օրն այգեպանը մտնում է այգի, քաղում վարդը, նվիրում մի մարդու, ով այն տանում եւ գիշերային մի խաղատան սեղանն է զարդարում:

Վարդը հիանում է, ուրախանում, որ վերջապես գտավ այն, ինչ փնտրում էր, քանի որ այստեղ, թեեւ փոքր, բայց շատ արեգակներ կային, նույնիսկ գույնզգույն, որ լուսավորում էին իրեն ցերեկ ու գիշեր եւ այնքան էլ տաք չէին ու նման չէին երկնքի արեգակին:

Բայց մի քանի օր անց վարդը թոշնեց ու տխրեց` պատուհանից նայելով իրական արեգակին ու նրա ճառագայթներին…..

Ահա այսպես էլ կյանքում մարդիկ հաճախ չեն գնահատում այն, ինչն աստվածային նախախնամությունը պարգեւում է իրենց: Դրա համար էլ երբեմն Աստված ետ է վերցնում այն, ինչ պարգեւում է…..

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՐԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները