Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ստեփան Կերտողի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը:

Գիրքը նվիրվում է 1918 թ. մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին:

Հիշյալ տարիներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Մայր Աթոռի գործունեությունը լուսաբանող աշխատության համար ուսումնասիրվել են ՀՀ Ազգային արխիվում եւ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող նյութեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ:

Մենագրության մեջ անդրադարձ է կատարվում նաեւ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին մասնակից հայ հոգեւորականներին:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

* * *

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել, Մայր Աթոռի միաբան Մանվել սարկավագ Սարգսյանի կողմից կազմված, Հայ հոգեւորականների պատվանունների եւ մականունների բացատրական բառարանը:

Հրատարակությունը նվիրված է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մահվան 100-րդ տարելիցին:

Բառարանն ընդգրկում է Դ դարից մինչեւ մեր օրերի պատվանուն կամ մականուն ունեցած հայ հոգեւորականներին: Ընդհանուր առմամբ ներկայացված է 200 հոգեւորական, որոնց թվում են Ամենայն Հայոց Հայրապետների, Կիլիկիո ու Աղթամարի Կաթողիկոսների, Կ. Պոլսի եւ Երուսաղեմի Պատրիարքների, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու տարբեր թեմերի արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների, սարկավագների 350 պատվանուն եւ մականուն, որոնցից գրեթե երկու երրորդը նախորդիվ ուսումնասիրված չի եղել:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Լեւոն սարկավագ եւ Արաքսի Զենյան» հիմնադրամի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները