Չկա ավելի մեծ շնորհ, օրհնություն ու մխիթարություն, քան լինել հարազատ ժողովրդի կողքին իր պայքարի նվիրական պահին, քաջալերել նրան՝ հավատարմությունը պահել հայրենիքին, քրիստոնեական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսավոր գալիքի տեսիլքին:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 3 (315), մարտ 2026 թ.  


 

       

«ԱՌԱՋՆՈՐԴՔ ԵՂԵՆ ՄԵԶ ՈՒՂԻՂ ԳՆԱՑԻՒՔ Ի ՇԱՒԻՂՍ
ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ ԵՐԿՆԻՑ…»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Աստուած մեծ, հզօր եւ փառաւորեալ, լուսաւորիչ սրբոց եւ ի սուրբս հանգուցեալ,
զճգնութիւն սրբոց առաքելոցն բարեխօս ունիմք առ քեզ աղաչեմք»:

ՇԱՐԱԿՆՈՑ

այոց երկրորդ Լուսավորիչ Գրիգորի աստվածաշնորհ գործունեության, հայոց համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոներն առանձնակի նվիրականություն ունեն Հայ Եկեղեցու յուրաքանչյուր զավակի համար, որովհետեւ դրանց խորհրդով եւս մեկ անգամ զգալի է Աստծո ներկայությունը, Աստծո շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը: Մեծ էր Ս. Գրիգոր Լուսավորչի առաքելությունը, քանզի ճգնություններով, աղոթքներով ու անպատմելի չարչարանքներով երկնեց նրա հոգին, ուր վերածնվելու էր մի ամբողջ հավատավոր ազգ: Ս. Գրիգորը վերանորոգիչը եւ վերակենդանացնողը եղավ Հայ Եկեղեցու: Նրանով հաստատվեց Հայոց Կաթողիկոսությունը: Բարեկամ էր Աստծուն, ինչպես նահապետները, կանխագետ էր, ինչպես մարգարեները, Աստծո խոսքն էր տարածում, ինչպես առաքյալները, ուսուցանում էր, ինչպես վարդապետները, ճգնության բոլոր ճանապարհներն անցավ, ինչպես ճգնավորները:

Սոսկալի չարչարանքները պատկերացնելը միայն մարդկային տկար մտքին ու զգացողություններին անհասանելի են: Սակայն Ս. Գրիգորը պիտի հասներ կատարելության բարձրակետին եւ կատարեր ի վերուստ իրեն տրված առաքելությունը: Խոր վիրապը եղավ Ս. Գրիգորի երկրային տառապանքների գերագույն արտահայտությունը, լույսի եւ խավարի պայքարի մարմնացումը: Անշուշտ վիրապի խավարը չէր կարող հաղթել լուսազգեստ Սրբին: Նա իր չարչարանքներով մեր ազգին ծնկի բերեց Քրիստոսի առջեւ, քանզի Սուրբ Հոգու զորությունն էր նրա մեջ: Նրա մահվան հանգամանքներն անհայտ են: Պատմությունը բավարարվում է հայտնելով, որ Մանե այրի առանձնության մեջ կնքեց իր մահկանացուն եւ նույն այրում թաղվեց հովիվների ձեռքով: Սա Լուսավորչի նշխարների առաջին գյուտն էր: Հետագայում նրա նշխարների մոռացության մատնված տեղն Աստված տեսիքով հայտնում է Գառնիկ անունով մի ճգնավորի, ինչը Լուսավորչի նշխարների երկրորդ գյուտն էր: Ս. Լուսավորչի նշխարները բերում եւ ամփոփում են Դարանաղյաց գավառի Թորդան ավանում, որը հայրենական սեփականություն էր:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մարտի 21-ին՝ «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, Սրբի անունը կրող եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը:

Առանձնակի շեշտելով օրվա խորհուրդը՝ քարոզխոս Սրբազան Հայրն ի մասնավորի անդրադարձավ «երիցս երանելի» Սրբի տասներկու տեսակի սոսկալի չարչարանքներին, որոնք սոսկ պատկերացնելը միայն մարդկային մտքին անհասանելի են…

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԱՐԻՆԵ ԳԱԲՈՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները