| ՀԵՐԹԱԿԱՆ
ԱՆԳԱՄ ԱՆՏԵՍՎԵՑ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒԸ
 այ
Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ քաղբանտարկյալ Տ.
Միքայել արքեպս. Աջապահյանը մնաց տնային կալանքի տակ:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ մարտի 18-ի նիստում, մերժեց պաշտպանական
կողմի միջնորդությունը՝ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ,
չնայած հավատացյալների եւ պաշտպանների ներկայացրած հիմնավորումներին,
ըստ որոնց նրա կալանքը խաթարում է համայնքի կրոնական իրավունքները:
Պաշտպաններից Երեմ Սարգսյանը ներկայացրեց նաեւ դիմում-միջնորդություն
Շիրակի թեմի հավատավորների կողմից, որում ի մասնավորի ասվում էր.
«Մենք՝ հավատավորներս, ութ ամսից ավելի է՝ չենք կարողանում բավարարել
մեր հոգեւոր պահանջմունքներն այն պատճառով, որ Սրբազան Հայրը կալանքի
տակ է, որն ուղեկցվում է խիստ սահմանափակումներով:
Սրբազանի՝ շարունակական անազատության մեջ գտնվելը բացասաբար է անդրադառնում
Շիրակի թեմի հավատավորներիս վրա, տուժում է հավատացյալներիս կրոնական
պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը...»:
Մարտի 18-ի նիստում որոշվեց.
1. Մերժել Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման միջնորդությունը
եւ տնային կալանքը թողնել անփոփոխ՝ իր բոլոր սահմանափակումներով:
2.
Միքայել Սրբազանին թույլատրվեց մասնակցել կիրակնօրյա Սուրբ Պատարագներին
եւ Սուրբ Հաղորդություն ստանալ:
3. Սրբազան Հորն արգելվեց Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցել եւ քարոզ
խոսել:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Դատական նիստից հետո Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, վիրահատությունից
մեկ ամիս անց, այցելեց Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հերթական բուժ-զննման
նպատակով:
Համապատասխան եւ անհրաժեշտ զննումներից հետո Առաջնորդ Սրբազանի առողջական
վիճակը գնահատվեց բավարար: Ըստ Իզմիրլյան ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն
Չարչյանի՝ Սրբազան Հայրը կշարունակի մնալ բժիշկների հսկողության
տակ:
Ի դեպ՝ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի գործով հաջորդ դատական նիստը,
որ պետք է տեղի ունենար 27.03.2026 թ.-ին, հետաձգվեց պաշտպանական
կողմի միջնորդությամբ:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|