| ՀԵՏԱՔՐՔԻՐ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
 արտի
21-ին, Շիրակի թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ, սոցիալ-
կրթական կենտրոնում տեղի ունեցավ հետաքրքիր ու մտերմիկ զրույց պրոդյուսեր
Ռուբեն Մխիթարյանի հետ՝ «Երիտասարդ, Եկեղեցի, հայրենիք» թեմայի շրջանակներում:
Հանդիպման մեկնարկին բանախոսն ընդգծեց, որ ամեն ինչի շարժիչ ուժը
երիտասարդությունն է: Անդրադառնալով հետերկրաշարժյան տարիներին մեծացած
սերնդին՝ նա նշեց, որ այդ փորձառությունը ձեւավորել է դիմացկուն,
կյանքի դժվարին իրավիճակներին արագ հարմարվող ու պայքարող տեսակ:
Հենց այդ տարիներին էլ ձեւավորվել են Աստծո հետ իր հարաբերությունները:
Նա ընդգծեց, որ եկեղեցին տարբեր ժամանակներում եւ տարբեր ոլորտներում
ունի իր առանձնահատուկ դերը՝ լինելով ոչ միայն հոգեւոր, այլեւ արժեքային
ու կրթական կարեւոր կենտրոն:
Զրույցի կարեւոր թեմաներից էր նաեւ գնդերեցների ներկայությունը բանակում,
որն ունի ոչ միայն հոգեւոր, այլեւ մեծ մարդկային ու բարոյական նշանակություն
զինվորի համար:
Հատուկ անդրադարձ կատարվեց նաեւ խղճի գաղափարին: Բանախոսի ձեւակերպմամբ՝
խիղճն այն «զսպաշապիկն» է, որով Աստված զսպում է մեր հնարավոր սխալ
քայլերը:
Ռուբեն
Մխիթարյանը ներկայացրեց նաեւ իր հեղինակած աշխատանքներից հատվածներ՝
կիսվելով անձնական մտորումներով ու ստեղծագործական մոտեցումներով:
Առանձնահատուկ շեշտվեց նաեւ Սուրբ Պատարագներին ներկա գտնվելու կարեւորությունը
հատկապես սփյուռքում, որտեղ Եկեղեցին դառնում է ինքնության պահպանման
առանցքային վայր՝ օգնելով, որ երեխան մեծանա հայ, պահպանի մայրենի
լեզուն, հավատն ու արժեքները:
«Շարունակեք պահել ձեր հավատքը, ամուր պահեք ձեզ: Թող ձեզ օրինակ
լինի մեր Սրբազանը», - իր խոսքում նշեց սպասված հյուրը:
Վերջում Ռուբեն Մխիթարյանը ներկաների հետ կատարեց իր հեղինակային
«Տուն» ստեղծագործությունը, ինչը հանդիպմանը հաղորդեց ջերմ ու համախմբող
մթնոլորտ:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|