| ՀՈԳՈՒ
ԵՎ ՄՏՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ ԱՍՏԾՈՎ
արտի
7-ին՝ Սուրբ Հովհան Երուսաղեմցի, Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետների
, Սուրբ Հովհան Որոտնեցի եւ Սուրբ Գրիգոր Տաթեւացի Վարդապետների
տոնին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ Շիրակի
թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, թեմի երիտասարդաց
միությունը մեկնեց ուխտագնացության՝ Արագածոտնի թեմի սրբավայրեր:
Գյումրու
Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում՝ Տ. Մակար քհն. Գալամդարյանի գլխավորությամբ,
ուխտավորներն աղոթք բարձրացրին առ Աստված եւ ճանապարհ ընկան՝ իրենց
աղոթքը շարունակելով մի շարք սրբավայրերում:
Նախ ուխտավորներն այցելեցին Հայաստանի կանանց միակ մենաստանը, որ
գտնվում է Ղազարավանում:
Մենաստանը հիմնադրվել է 2017 թվականին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ
եւ Արագածոտնի թեմի Առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնությամբ:
Տեղի Սուրբ Նարեկ եկեղեցում, Մկրտիչ Սրբազանի եւ թեմի վանական խորհրդի
նախագահ Հայր Շնորհքի օրհնությամբ, ձեռամբ Տ. Մակար քհն. Գալամդարյանի,
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
«Դեպի Քրիստոս տանող ճշմարիտ ճանապարհը Եկեղեցին է, եւ այդ ճանապարհն
անխոտոր անցնելու համար Տիրոջ կողմից ընտրվեցին առաքյալներն ու նրանց
գործը շարոնակող հոգեւորականները:
Որպեսզի քրիստոնյա մարդը ճշմարիտ ճանապարհով չընթանա դեպի Քրիստոս,
չարը միշտ փորձում է հարվածել հոգեւորականներին՝ դարեր շարունակ
եւ այսօր էլ: Մենք տեսնում ենք , որ Հայ Եկեղեցու հոգեւորականները,
ի գլուխ Վեհափառ Հայրապետի, պատրաստ են հալածանքի, անսասան են Տիրոջը
ծառայելու եւ հավատացյալ ժողովրդին դեպի Քրիստոս առաջնորդելու ճանապարհի
մեջ: Այսօր Ամենայն Հայոց Հայրապեը, իր անսասան կեցվածքով, ապահովում
է հայ քրիստոնյայի՝ առ Քրիստոս ճանապարհի անշեղությունը, Հայ Եկեղեցու
անսասանությունը եւ հայոց պետականության ու հայի ինքնության հարատեւությունը:
Շատ
աղոթեք հոգեւորականներիս համար, առավելաբար Վեհափառ Հայրապետի եւ
մեր անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Արշակ, Մկրտիչ Սրբազանների,
Տեր Գարեգինի ազատության, ինչպես նաեւ մոլորյալ հոգեւորականների
դարձի համար»,- իր քարոզում նշեց պատարագիչ Տեր Հայրը:
Սրբազան արարողակարգից հետո՝ Մայր Եղիսաբեթի առաջնորդությամբ, երիտասարդները
շրջեցին տարածքում եւ ծանոթացան մենաստանի ու քույրերի առօրյային:
Տպավորված, հոգեւոր խորը ապրումներով եւ կրկին այցելելու ցանկությամբ
այցելուները հրաժեշտ տվեցին Մայր Եղիսաբեթին ու քույրերին:
Շարունակելով ճանապարհը՝ ուխտավորներն այցելեցին, Փարպի գյուղում
ցտնվող, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սրբոց Թարգմանչաց, Արուճի Սուրբ
Գրիգոր Լուսավորիչ եւ Մաստարայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիներ:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|