Չկա ավելի մեծ շնորհ, օրհնություն ու մխիթարություն, քան լինել հարազատ ժողովրդի կողքին իր պայքարի նվիրական պահին, քաջալերել նրան՝ հավատարմությունը պահել հայրենիքին, քրիստոնեական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսավոր գալիքի տեսիլքին:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 3 (315), մարտ 2026 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ԵՐԿՆՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՄՈՏ

ի անգամ երկնքի դարպասների մոտ հավաքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ եւ կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:

- Շեֆի հանձնարարականով բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված նրանից, թե ինչպես եք պահել տասը պատվիրանները: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ, երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որեւէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբեւէ որեւէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց Սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:

Հոգիների կեսից ավելին հայտնվեց աջ կողմում:

- Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան են խախտել, թող ձախ կողմում կանգնեն:

Մնացած բոլորն անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի եւ գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:

- Տե՛ս, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա, իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:

Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ եւ ասաց.

- Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, եւ նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին եւ անարատներին: Կամաց կամաց բոլորն սկսեցին տեղաշարժվել կենտրոն: Հանկարծ բղավոց լսվեց.

- Կանգնե՛ք: Անօրինականություն է: Դավաճանություն է:

Սրբի ձայնն էր:

- Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի:

* * *

Եթե ամբողջ կյանքդ ապրես այնպես, ինչպես ցանկանում ես, գործես ամենաանընդունելի արարքները, միեւնույն է, երկնքի դարպասների մոտ բացատրություն ես տալու: Մարդիկ, ովքեր բնույթով բարի են, ձգտում են կյանքը «մաքուր» ապրել: Եթե նրանց տրվի ժամանակ, որի ընթացքում կարող են անել այն, ինչ կցանկանան եւ իմանան, որ իրենց արարքների համար չեն պատժվի, հավատացեք՝ կգործեն ամենավատ մեղքերը:

ԽՈՐԽԵ ԲՈՒԿԱՅ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները