Չկա ավելի մեծ շնորհ, օրհնություն ու մխիթարություն, քան լինել հարազատ ժողովրդի կողքին իր պայքարի նվիրական պահին, քաջալերել նրան՝ հավատարմությունը պահել հայրենիքին, քրիստոնեական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսավոր գալիքի տեսիլքին:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 3 (315), մարտ 2026 թ.  


 

       

Լրահոսից

1 մարտի - Անառակի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն Հակոբյանը:

8 մարտի - Տնտեսի կիրակի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

15 մարտի
- Դատավորի կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Սարգիս սրկ. Հարությունյանը:

21 մարտի - Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

Նույն օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանը:

22 մարտի - Գալստյան կիրակի: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանը:

29 մարտի - Ծաղկազարդ: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները