Ուր սեր կա, հույս եւ հավատ, այնտեղ չկան երկյուղ ու կասկած, այնտեղ չկան վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, թիվ 4 (316), ապրիլ 2026 թ.  


 

       

ՀՈԳԵՎՈՐ ԶՈՒՅՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ

իրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, թեմի երիտասարդաց միությունը կազմակերպեց հոգեւոր զրույց-քննարկում՝ նվիրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի վերջին՝ Ավագ շաբաթվա խորհրդին:

Հանդիպումն անկացրեց Ազատանի հովվության հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը, ով իր խոսքում անդրադարձավ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդին՝ բացահայտելով դրանց հոգեւոր խորությունն ու նշանակությունը քրիստոնյայի կյանքում:

Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան առավել խորությամբ հասկանալ, թե ինչպես է Ավագ շաբաթը մեզ առաջնորդում ինքնաքննության, ապաշխարության եւ ներքին վերափոխման ճանապարհով: Հատկապես շեշտադրվեց, որ Աստծո սերը մարդու հանդեպ հատկապես դրսեւորվում է անսահման ներողամտությամբ, ողորմածությամբ ու արդարությամբ: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաեւ Վերջին ընթրիքի խորհրդին՝ որպես սիրո, խոնարհության ու ծառայասիրության բարձրագույն դրսեւորում: Այն մեզ հիշեցնում է, որ քրիստոնեական կյանքը նախ եւ առաջ սիրո հարաբերություն է՝ Աստծո եւ մերձավորի հետ:

Թող Ավագ շաբաթվա խորհուրդը դառնա յուրաքանչյուրիս համար ներքին վերափոխման, հավատքի զորացման եւ սիրո իրական ապրումի ճանապարհ:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները