Եվ մենք, իբրեւ քիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացն սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

  ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 6 (318), հունիս 2026 թ.  


 

       

«ԳՐԻԳՈՐ ՍՈՒՐԲ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ, ՈՐ ԶԽԱՒԱՐՆ
ՈՒՍՈՒՑԱՆԵՐ ԵՒ ԶԲԱՆԱԿՍ ԴԻՒԱՑՆ ՀԱԼԱԾԵՑԵՐ»
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՎԻՐԱՊԻՑ ԵԼՔԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Արդ, ո՛վ Հայր մեր եւ լուսաւորիչ հոգւոց մերոց, Աղաչեմք զքեզ միաբան ուխտիւք
եկեղեցւոյ քո, Զի յաւուրս հրաշալից տօնի քո, Բարեխօսեսցես առ Քրիստոս
զազգս մեր, Զի փրկեսցի ի ցաւոց եւ ի նեղութենէ, Եւ ի սուրբ եկեղեցւոյդ
պահեսցի անվնաս»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այոց երկրորդ լուսավորիչ Սուրբ Գրիգորի աստվածահաճո գործունեության, համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոներն առանձնակի նվիրականություն ունեն Հայ Եկեղեցու համար, որովհետեւ նրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի են Աստծո ներկայությունը հայոց մեջ, Աստծո շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատքի կենդանացնող ու փրկարար զորությունը: Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը, Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս, Ս. Գրիգոր Լուսավորչին, տեւական տանջանքների ենթարկելուց հետո, նետել է Արտաշատի արքունի բանտի մահվան դատապարտվածների գուբը, որ հայտնի է «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարեւանությամբ Վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնաց գրեթե 13 տարի: Նրան կերակրում էր մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Սուրբն ազատվեց Վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակությունից ինն օր անց:

Տրդատ արքայի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազում տեսնում է, որ անբուժելի հիվանդությամբ տառապող թագավորին կարող է բուժել միայն Խորվիրապում բանտարկված Գրիգորը: Չնայած մարդիկ կարծում էին, թե նա արդեն մահացել է, սակայն երազը, երեք անգամ կրկնվելով, ստիպում է վերջիններիս գնալ ու համոզվել՝ արդյո՞ք Գրիգորը ողջ է: Բացելով գուբը՝ տեսնում են, որ Լուսավորիչը ողջ է եւ դուրս են բերում: Նա աղոթքով բժշկում է թագավորին եւ կազմակերպում հայոց ամբողջական դարձը:

Սուրբ Հայրապետի օրինակով մեկ անգամ եւս համոզվում ենք, որ Տիրոջը հուսացողը կարող է քայլել օձերի ու կարիճների վրայով, ապրել դրանց միջավայրում երկար ժամանակ եւ չվնասվել: Երբ մարդու միտքը լուսավորված է Տիրոջ լույսով եւ բաց են նրա հոգու աչքերը, ապա վիրապի խավարն ու առանձնությունը նրան չեն վնասի ո՛չ մարմնապես եւ ո՛չ հոգեպես:

Սուրբ Գրիգոր Լուսավորչին անվանում են նաեւ «արմատ հավատոյ»: Անշուշտ, ինչպես ծառի արմատն է կենսահյութ փոխանցում ճյուղերին ու տերեւներին, ճիշտ այդպես էլ Գրիգոր Լուսավորիչը, իբրեւ հավատքի ճշմարիտ արմատ, աստվածային շնորհները փոխանցեց հայ ժողովրդին իր եւ իր սերունդների միջոցով:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հունիսի 6-ին վերստին համահունչ ղողանջեցին հայոց աղոթավայրերի զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով, Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապից ելքի տոնի ուրախ առիթով մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:

Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Այստեղ էին հավաքվել մեծաթիվ հավատավոր գյումրեցիներ՝ ներկա գտնվելու մատուցվելիք սրբազան արարողակարգին, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցում ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները