| ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՎԻՐԱՊԻՑ
ԵԼՔԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
 ունիսի
6-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրապեն տոնին, Ազատանի Սուրբ
Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցու հավատացյալները, հոգեւոր հովիվ
Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ, ուխտավորաբար մեկնեցին
Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այստեղ ուխտավորները
ներկա գտնվեցին Սուրբ եւ անմահ Պատարագին, որը մատուցեց տեղի հոգեւոր
հովիվ Տ. Տիրան քհն. Նահապետյանը:
Հավարտ սրբազան արարողության հյուրերն ի մի եկան եկեղեցու հովվատանը՝
սիրո ճաշի սեղանի շուրջ:
Այնուհետեւ մեկնեցին Խոր Վիրապ եւ համբույրով հաղորդակցվեցին Սուրբ
Էջմիածնից բերված Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքին:
Հաջորդ
ուխտատեղին Ոսկետափի Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ եկեղեցին էր: Տեղի
հոգեւոր հովիվ Տ. Արտաշես քհն. Հակոբյանը բարի գալուստ մաղթեց եւ
իր հայ-րական օրհնությունը բաշխեց ուխտավորներին:
Ուխտի ճանապարհը շարունակվեց դեպի Շահումյան գյուղի Սուրբ Աստվածածին
եկեղեցի:
Օրվա վերջին ուխտատեղին հայոց սրբություն սրբոց Սուրբ Էջմիածնի Մայր
տաճարն էր, ուր այցելուները ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը
եւ ստացան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
հայրական օրհնությունը:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|