| «Ի
ՀԱՆԴԷՍ ՏՕՆԻ ՔՈ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՑՆԾԱՄՔ,
ՀԱՅՐ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏ...»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՎԻՐԱՊ
«Գեղեցկապաճոյն մեջ քաւարան
կամեալ, Եթերանման կամարակապ զարդիւք,
Ի գագաթն տաճարիդ անձեռակերտ Իջեալ ի վերոյ լոյս հրեղէն...»:
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
 արդ
արարածն ուխտավոր է: Ուխտավորությունը մարդու կարողությունն է առաջանալու
դեպի սուրբ վայրեր՝ իր անձի համար ապահովելու հոգեւոր շահ, հոգու
վերածնունդ: Այս ի մտի ունենալով՝ հունիսի 6-ին, Ս. Գրիգոր Լուսավորչի
ելքը վիրապից տոնի ուրախ առիթով, ստանալով Շիրակի թեմի Առաջնորդ
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, Զարիկ Իգիթյանի
նախաձեռնությամբ, ուխտի մեկնեցինք Խորվիրապ, ուր տասներեք տարի,
մարդկանցից մերժված ու հալածված, մնաց մեր հավատքի հայրը եւ իր ներկայությամբ
բանտը դարձրեց առ Աստված հավատքի վկայարան: Ուխտագնացներս ճանապարհ
ընկանք աղոթասացությամբ:
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Խորվիրապի Սուրբ Աստվածածին եկեղեցում սկսվեց, մեր հավատո հոր ելն
ի վիրապեն տոնի առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագը: Այն
մատուցվեց ձեռամբ Տ. Զաքարիա եպս. Բաղումյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝
«Հայր մեր»-ից առաջ, «Գրիգոր Սուրբ քահանայապետ, որ զհաւատս ուսուցեր
եւ զբանակս դիւացն հալածեցեր, արդ բարեխօս լեր առ Տէր վասն մեր»
բնաբանով, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազանը՝ մեկ
անգամ եւս հիշեցնելով, որ կյանքի վերջին տարիներին Ս. Գրիգոր Լուսավորիչը
ճգնում էր Սեպուհ լեռան այն վայրում, ուր ճգնել էր Մանե կույսը:
Սրբի վախճանումից հետո, որոշ ժամանակ անց, մի քանի հովիվներ գտնում
են նրան եւ ամփոփում այդտեղ:
ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊ
Իջնում ենք գուբը... Յուրաքանչյուր ուխտավոր, հոգում անթեղած հավատքի
լույսը, խնկաբույր Վիրապում աղոթք առաքեց առ Աստված՝ աշխարհի խաղաղության,
Եկեղեցու շինության, իրենց ընտանիքների ամրության, խղճի համար կալանավորված
քաղբանտարկյալ Սրբազանների ու մեր հայրենիքի սահմանները պահող զինվորների
համար: Խորվիրապ՝ խորհուրդ խորին, խորհրդագործ զորություն, մարմնեղեն
բնակչիդ հետ մեկտեղ, հերկիր կարծրացած սրտերը մեր, փարատիր մեր մտքերի
մառախուղը, որպեսզի կարողանանք տեսնել այն, ինչ մարմնեղեն աչքերն
ու տրամաբանությունը թույլ չեն տալիս տեսնել...
Հաջորդ հանգրվանը Մարմաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցին էր: Այստեղ եւս
ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը, խնկարկեցին եւ ուղղվեցին
Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցի, որ կառուցվել է Հովիկ Աբրահամյանի
նախաձեռնությամբ, մոմեր վառեցին եւ աղոթք բարձրացրին առ Աստված:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|