Եվ մենք, իբրեւ քիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացն սկիզբ է առնում
գողգոթաների տառապանքներից:

  ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 6 (318), հունիս 2026 թ.  


 

       

Լրահոսից

1 հունիսի - Սրբոց Հռիփսիմյանց տոնի ուրախ առիթով, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց Ավստրիական թաղամասի Ս. Հռիփսիմե մատուռում: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող, ուսանելի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

6 հունիսի - Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

Նույն օրը, ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

7 հունիսի - Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը եւ սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք:

14 հունիսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

20 հունիսի - Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարաց գյուտի տոնի առիթով Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի:

21 հունիսի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

28 հունիսի - Գյուտ տփո Ս. Աստվածածնի: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները