Երջանկությունը եսասիրություն չէ,
ոչ էլ ինքնամփոփ-վածություն: Ընդհակառակը՝ երջանկության տիրանալ նշանակում է դուրս գալ ես-ից, գնալ դեպի ուրիշները:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 7 (319), հուլիս 2026 թ.  


 

       

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԻՔԱՅԵԼ ԵՎ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆԵՐԸ

յս օրերին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն իր հանգիստն է անցկացնում Դիլիջանում: Սրբազան Հորն այցելում են մեծաթիվ հավատացյալներ, զրուցում, կիսում իրենց հոգսերն ու մտահոգությունները, խորհուրդներ հարցնում:

Հուլիսի 16-ին Սրբազան Հայրն այցելեց Կոտայքի մարզի հնագույն Ձորաղբյուր գյուղ, որ գտնվում է Երեւանից մոտ 15 կմ հյուսիս-արեւելք՝ հանդիպելու իր հոգեւոր ու բանտակից եղբայր, քաղբանտարկյալ, այժմ տնային կալանքում գտնվող Բագրատ Սրբազանին, քանի որ Ձորաղբյուրում է Սրբազանի կեցավայրը:

Հանդիպումն անցավ ընկերական ջերմ մթնոլորտում, իսկ զրույցի թեման բազմաբովանդակ էր:

Կես ժամ տեւած զրույցի ընթացքում Սրբազաններն անդրադարձան օրախնդիր հարցերի, առանձնակի շեշտեցին երկրի խաղաղության ու հայրենիքի սահմանների անսասանության անհրաժեշտությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի կարեւորությունը հավատավոր հայի կյանքում, ինչը բխում է հենց ժողովրդի շահերից, հիշեցին բանտում միասին անցկացրած օրերը:

Սրբազանները հրաժեշտ տվեցին միմյանց՝ ապագայի հանդեպ ունեցած իրենց անբեկանելի տեսլականի իրականանալի հավատով:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները