| ԽԱՉԻ
ԵՎ ԿՈՉՆԱԿԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԲԱԳՐԱՎԱՆՈՒՄ
 ուլիսի
13-ի երկուշաբթի օրը տոնական էր Բագրավան համայնքի հավատացյալների
համար, քանի որ այն ծիսառատ էր եւ հիշարժան:
Վաղ առավոտյան Ս. Համբարձում ( Ս. Ավետիս) մատուռում, ձեռամբ Իսահակյանի
հովվության հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Սարգիս քհն. Սարդարյանի,
օրհություն ստացան գյուղի նորակոչիկները: Տեր Հայրն աղոթք առաքեց
նաեւ առ Ամենակարող Աստված՝ նրանց անփորձանք ծառայության, հայրենիքի
խաղաղության ու սահմանների անսասանության համար՝ բարի երթ մաղթելով
ճանապարհելուց առաջ:
Քանի որ նաեւ մեռելոց էր, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ բոլոր ննջեցյալների
հոգիների հագստության համար:
Օրը
նշանավորվեց նաեւ, Ս. Համբարձում (Ս. Ավետիս) մատուռին առընթեր կառուցված,
զանգակատան խաչի եւ կոչնակի օրհնության կարգով, որոնք, շինարարական
աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո, կօծվեն: Հանդիսակարգից
հետո նորօրհնյալ խաչը տեղադրվեց զանգակատան թմբուկին:
Նշենք, որ զանգակատունը կառուցվել է ամերիկահայ մեծ բարերար տիար
Հակոբ Յուրիճյանի հովանավորությամբ եւ մատուռի խաչքավոր տիար Վահան
Թումասյանի անվարձահատույց աշխատանքով ու ջանքերով:
Ծիսակատար Տեր Սարգիսը վերջում իր գնահատանքն ու օրհնությունը հղեց
բարերարներին ու նրանց ընտանիքներին՝ ի մասնավորի շեշտելով. «Աղոթում
ենք նրանց քաջառողջության, երկարակեցության, բարօրության ու երջանկության
համար»: Ապա մատուռի նորակառույց զանգակատան կառուցման հովանավորին
ու աշխատանքներ կատարողին Իսահակյանի հովվության հոգեւոր հովիվ Տ.
Սարգիս քհն. Սարդարյանն իր անունից հանձնեց օրհնության ու գնահատանքի
գրեր:
Հանդիսավոր
արարողակարգից հետո տրվեց հյուրասիրություն:
ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ
>>>
|
|