| ԿԱՏԱՐՎԵՑ
ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
ուլիսի
5-ին՝ Ազատանի Սուրբ Հարություն (Ս. Ստեփանոս) եկեղեցում, ձեռամբ
Տ. Մակար քհն. Գալամդարյանի, մատուցվեց կիրակնօրյա Սուրբ եւ անմահ
Պատարագ, որին ներկա էին մեծաթիվ հավատացյալ ազատանցիներ եւ զինակոչիկներ:
Սրբազան
արարողակարգից հետո կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ: Ամառային
զորակոչի հայրենիքի պաշտպանների թվում էին նաեւ Սուրբ Հարություն
(Ս. Ստեփանոս) եկեղեցու դպիրներ Դավիթն ու Ռոբերտը:
«Հայ զինվորի, հայ զորականի ճանապարհը դարերի պատմություն ունի:
Մեր ժողովրդի գոյատեւումն ու պետականության շարունակականությունը
կերտվում են նաեւ այն մարդկանց շնորհիվ, ովքեր հայրենիքի պաշտպանությունը
համարում են սրբազան առաքելություն:
Զինվորական ծառայությունը պարզապես օրենքով սահմանված պարտականություն
չէ. այն հայրենիքի հանդեպ հավատարմության, ժողովրդի հանդեպ սիրո
եւ սեփական արժանապատվության վկայությունն է: Այսօր այդ պատասխանատվությունը
վստահված է ձեզ…»,- իր խոսքում նշեց արժանապատիվ Տեր Հայրը:
Օրհնության կարգից հետո տղաներին բաժանվեցին օրհնված խաչեր ու աղոթագրքեր:
Ներկա հավատացյալներն իրենց աղոթքով, ջերմ մաղթանքներով խաղաղ ծառայություն
ու բարի վերադարձ մաղթեցին զինակոչիկներին:
Թող Ամենակարող Աստծո օրհնությունը, Սուրբ Խաչի զորությունը եւ մեր
Սուրբ Հայրերի բարեխոսությունը լինեն ձեզ հետ այսօր, վաղը եւ ձեր
կյանքի բոլոր օրերին, սիրելի նորակոչիկներ:
Աստված պահապան մեր զինվորին, Աստված պահապան մեր հայրենիքին:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|