| ՃԱՆԱՊԱՐՀ
ՈՒԽՏԻ ԵՎ ԱՂՈԹՔԻ
գոստոսի
8-ին՝ Եփեսոսի Ս. ժողովի 200 Հայրապետների հիշատակության օրը, Ազատանի
Սուրբ Հարություն - Սուրբ Ստեփանոս եկեղեցու հավատացյալները, Շիրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ հոգեւոր տեսուչ
Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ ու Տ. Մակար քհն. Գալամդարյանի
առաջնորդությամբ, մեկնեցին ուխտագնացության Գուգարաց թեմ:
Ուխտավորների
առաջին կանգառը Ճոճկանի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, ուր աղոթք
վերառաքվեց մեր հայրենիքի անվտանգության ու ժողովրդի դարձի համար:
Տեր Հայրը խոսեց օրվա խորհրդի մասին եւ բացատրեց «Մի է բնութիւն
բանին մարմնացելոյ» բանաձեւը՝ որպես Հայ Եկեղեցու դավանաբանական
սկզբունք:
Հաջորդ կանգառը Սուրբ Նահատակ վանքն էր, ուր ամփոփված է եղել Ս.
Վարդան Մամիկոնյանի դուստր Ս. Շուշանիկը: Ըստ պատմական աղբյուրների՝
451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո, Վարդան Մամիկոնյանի փեսան՝
Աշուշա բդեշխը, ստիպել է իր կնոջը՝ Շուշանիկին, հրաժարվել քրիստոնեությունից
եւ ընդունել զրադաշտականությունը (կրակապաշտություն): Սակայն Շուշանիկը
հրաժարվել է, ինչի հետեւանքով նրան բանտարկել են Վրաստանի Մծխեթայի
ամրոցում, որտեղ էլ տանջանքների է ենթարկվել ու նահատակվել:
Ջոջ իշխանը, տեղեկանալով Շուշանիկի նահատակության մասին, խնդրել
է Աշուշա բդեշխին իրեն հանձնել նրա աճյունը: Շուշանիկի մարմինը տեղափոխվել
է Ջոջ իշխանի ապարանք, որտեղ էլ նրան թաղել են եւ, ի պատիվ նրա հիշատակի,
կառուցվել է այս վանքը, որն ստացել է Նահատակ անվանումը: Իսկ վանքի
հարեւանությամբ գտնվող գյուղը հետագայում անվանվել է Ճոճկան՝ կապված
Ջոջ իշխանի անվան հետ:
17-րդ դարում Թիֆլիսի հայ առեւտրականները դիմել են հայկական կողմին,
որպեսզի վանքից մի մասունք հանձնեն Վրաց Եկեղեցուն, քանի որ վրաց
ժողովուրդն ու եկեղեցականները նույնպես պաշտել են Սուրբ Շուշանիկին:
Արդյունքում այդ մասունքը տեղափոխվել է Մծխեթա, ուր մինչ օրս ուխտավորներ
են այցելում:
Նույն դարում Նահատակի վանքը վերանորոգվել է մի քահանայի կողմից,
ինչի հետեւանքով վանքի զույգ եկեղեցիները պահպանվել են մինչ օրս:
Վանքի մուտքի վերեւում առկա է 17-րդ դարի վերանորոգման արձանագրությունը:
Հաջորդիվ ուխտավորներն այցելեցին Ալավերդի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի
եկեղեցի, Սանահնի կամուրջ եւ Սանահնի վանական համալիր: Այստեղ ուխտավորները
ներկա գտնվեցին Երեկոյան Ժամերգությանը:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|