| «ՕՐՀՆԵԱԼ
ԵՍ ԴՈՒ, ՏԷՐ, ՈՒՍՈ ԶԻՍ
ԶԱՐԴԱՐՈՒԹԻՒՆՍ ՔՈ»
ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐԵՐ
պրել
հայրենիքում եւ չիմանալ նրա պատմությունը կազմող մշակութային արժեքների
մասին, առնվազն ամոթալի կլինի: Ծանոթանալով նրանցից յուրաքանչյուրին՝
ամեն անգամ հպարտանում ես, որ հայ ես, այդ արժեքների կրողը եւ որ
ժառանգել ես նմանօրինակ պատմամշակութային ու հոգեւոր արժեքներ:
Օգոստոսի 13-ին առաջնորդանիստ Սուրբ Յովթերք եկեղեցու մի խումբ ուխտավորներ,
նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի, ճանապարհ ընկան դեպի Գավառ, Հայրավանք,
Սեւանավանք: Ուխտագնացների անդրանիկ հանգրվանը Գավառի Ս. Աստվածածին
եւ Ս. Կարապետ եկեղեցիներն էին: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել
է 1905 թ.: Հարավային դռան վերնամասում գտնվող արձանագրությունից
իմանում ենք, որ Նոր Բայազետ քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել
է 1905 թ.: Թեմի Առաջնորդ Խորեն Մուրադբեկյանի միջնորդությամբ եւ
տեղի ժողովրդի օգնությամբ սկսել են 1902 թ.-ին եւ ավարտել 1905 թ.:
Այստեղ բարեպաշտ ուխտագնացները մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին
առ Երկնային Հայրը՝ հայցելով խաղաղություն Հայաստան աշխարհին:
Հաջորդ
ուխտատեղին 1848 թ. կառուցված Ս. Կարապետ եկեղեցին էր, որ վերակառուցվել
է 2012-ին եւ վերաօծվել ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի: Ի դեպ Ս. Կարապետ եկեղեցում ժամանակին Սուրբ եւ անմահ
Պատարագ է մատուցել Խրիմյան Հայրիկը:
Ուխտավորների հաջորդ հանգրվանը Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին
էր, որ կառուցվել է չորրորդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ
հորինվածք եւ համարվում է հայկական ճարտարապետական եզակի նմուշներից:
Այն գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արեւելյան
մասում Սեւանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա: Կառուցված է բազալտից,
գմբեթը սրբատաշ տուֆից է, իսկ կամարներն ութանիստ թմբուկով են: 1211-ին
եղբայրներ Հովհաննես եւ Ներսես վարդապետները նորոգել են այն եւ կառուցել,
երկսյուն երդիկավոր, ութանիստ, շղթաքարեզարդ գմբեթով, գավիթ:
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր,
իսկ պարսպից դուրս խցերի ու տնտեսական շենքերի ավերակներ: Վանական
համալիրը գործել է մինչեւ 14-րդ դարը: 1980-ական թթ. այն նորոգվել
է, իսկ եկեղեցու գմբեթը վերակառուցվել: Հայրավանքի «Մարդաղավնյաց»
անունը կապված է Ղազար Ա. Ջահկեցի Կաթողիկոսի գրի առած մի ավանդության
հետ, ըստ որի 1381-ին, Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի
վանահայր Հովհաննեսը Քրիստոսի խաչափայտի մասունքով, խաչի զորությամբ,
բռնակալի կողմից գերեվարված, հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու
եւ ազատ արձակել:
ՍԵՎԱՆԱՎԱՆՔ
Հաջորդ կանգառը, Սեւանի թերակղզում գտնվող, Ս. Առաքելոց կամ Ս. Կարապետ
եւ Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ նրանք վառեցին իրենց հավատի
մոմերը եւ աղոթք առաքեցին առ Ամենաբարի Աստված: Վանքը հիմնադրել
է Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ 305 թ.: Կղզին բերդապարսպով ամրացված է
եղել դեռեւս բրոնզե դարում: Ս. Աստվածածինը կառուցվել է 9-րդ դարում:
Թվում է, թե, Լուսավորչի կանթեղի նման, այն կախված է երկնքից: Ունի
եռաբսիդ հորինվածք: Գավթի սյուները պսակված են եղել փայտե քանդակազարդ
խոյակներով, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում
եւ Էջմիածնում: Այստեղ եւս ուխտավորները միասնաբար եւ առանձին-առանձին
աղոթք հղեցին առ Աստված՝ հայցելով Տիրոջ օրհնությունը:
Նշենք նաեւ, որ Ս. Աստվածածին եկեղեցում է գտնվում «Սեւանի Աստվածամայր»
հրաշագործ սրբապատկերը: Ժամանակն իր կնիքն է թողել այս սրբապատկերի
վրա: Գույները խամրել են, ծածկվել կեղտի շերտով, մգացել: Կտավի ներկաշերտը
ճաքճքել է, բայց զարմանալիորեն այս վնասվածքները ոչ միայն չեն խանգարում
պատկերն ընկալել, այլեւ տպավորիչ են դարձնում այն: Թվում է, թե Մանուկ
Հիսուսի հայացքն ասում է. «Ես եմ բարի հովիվը, բարի հովիվն իր կյանքն
է տալիս ոչխարների համար» (Հովհ. Ժ 11): Հիրավի, սա մի եզակի վկայություն
է Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող հրաշագործ սրբապատկերի մասին:
Եկեղեցու բակում գտնվում են Սեւանավանքի եւ «Ամենափրկիչ» խաչքարերը՝
մամռակալած, բայց շատ զորավոր:
ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Մյուս հանգրվանը, Վանաձորի կենտրոնում գտնվող, 1831 թ. կառույց,
Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին
մատուցվող Սուրբ Պատարագին, ապա վառեցին իրենց հավատի մոմերը, երգեցին
շարականներ եւ խնդրեցին Մեծագույն Սրբուհուց խաղաղություն հայոց
աշխարհին եւ անսասանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Վերջին կանգառը Սպիտակի Ս. Հարություն եկեղեցին էր, որը կառուցվել
է 1831 թ.: Այստեղ հնչեց «Տեր ողորմեա»-ն, քանզի ուր ողորմություն,
այնտեղ շատ բարիք, ծով մարդասիրություն: Արդ, շնորհիր, Տեր, որ մեր
աղոթքները Քո առջեւ ընդունելի լինեն՝ առանց կեղծավորության, հպարտության,
բարձրամտության, ամբարտավանության կամ որեւէ մեղքի, օգնիր մեզ, Աստված,
կատարել Քո կամքը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|