Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանա, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն է: Աստված դեռ համբերում է…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 8 (320), օգոստոս 2026 թ.  


 

       

Լրահոսից

2 օգոստոսի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, սուրբգրային ընթերցվածը հավուր պատշաճի մեկնաբանեց պատարագիչ Տեր Հայրը:

9 օգոստոսի - Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր» -ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

16 օգոստոսի - Վերափոխումն Ս. Աստվածածնի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Վարդանանց հրապարակում, կատարվեց խաղողօրհնեքի ավանդական արարողակարգը:

17 օգոստոսի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

23 օգոստոսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, սուրբգրային ընթերցվածը մանրամասնող ոգեշունչ քարոզ խոսեց թեմակալկ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

30 օգոստոսի - Տոն Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց, ուխտավորաբար Գյումրիում գտնվող, Լոնդոնի Ս. Եղիշե եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Նշան քհն. Ալավերդյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները