|
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ
ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ
գոստոսի
21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց
Կաթողիկոսին, ծննդյան 75-ամյա հոբելյանի բերկրալի առիթով, այցելեցին
թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող
եպիսկոպոսները, միաբաններն ու քահանաները, ինչպես նաեւ Մայր Աթոռի
պաշտոնեությունը:
Իրենց
որդիական սերն ու շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ ներկաները
մաղթեցին կենաց արեւշատություն, քաջառողջություն եւ արդյունավոր
ու անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական
Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի եւ ի զորացումն
Հայրենիքի:
Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի
ու բարեմաղթանքների համար, ի դեմս ներկաների, Հայրապետական իր օրհնությունն
ու գնահատանքն ուղղեց, հոգեւոր ծառայության մեջ իրեն լծակից, եկեղեցականաց
դասին՝ բոլորանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար՝ հորդորելով
զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան
առաքելությունը հանուն Հայոց Եկեղեցու պայծառության եւ աշխարհասփյուռ
հայ ժողովրդի բարօրության:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաեւ Մայր
Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը՝
ի խնդիր հայության ազգային-հոգեւոր կյանքի շինության ու պայծառության:
Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում
շնորհավորական ուղերձներ եւ գրություններ:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
>>>
|
|