| ՆՈՐՎԵԳԱՑԻ
ԲԱՐԵՐԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
որվեգացի
բարերար Օլա Օստվեյտը, որ հերթական այցով գտնվում էր Հայաստանում,
սեպտեմբերի 21-ին այցելեց Գյումրի: Այցի հիմնական նպատակը Շիրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին հանդիպելն էր:
Բարեկամական
միջավայրում տեղի ունեցավ Սրբազան Հոր եւ Օլա Օստվեյտի հանդիպումը:
Պատվարժան հյուրը նախ հետաքրքրվեց Միքայել Սրբազանի առողջությամբ
ու ինքնազգացողությամբ, քանզի շատ մտահոգ էր այն փաստից, որ Առաջնորդ
Սրբազանը մեկ տարի անցկացրել էր անազատության մեջ:
Մոտ երկու ժամ վաղեմի ծանոթները զրուցեցին տարբեր թեմաներից, քննարկեցին
թեմում իրականացվող ծրագրերը: Արդեն երկար տարիներ է, ինչ նորվեգացի
բարերարը Շիրակի թեմում իրականացնում է մարդասիրական-բարեգործական
առաքինություն, որի շրջանակում շատ գեղեցիկ մտահղացումներ են կյանքի
կոչվել: Նրա հովանավորությամբ է առ այսօր Գյումրու Ս. Հակոբ եկեղեցում
գործում ցերեկային զբաղվածության կենտրոնը: Բարերարի աջակցությամբ
տարին երկու անգամ՝ Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներին, տրամադրվում
են սննդի պարկեր սոցիալապես անապահով 50-60 ընտանիքների:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Օլայի կինը՝ Էլիզաբեթը: Նա նույնպես Հայաստանի
մեծ սիրահար է եւ, հնարավորության դեպքում, միշտ ամուսնու հետ այցելում
է Հայաստան:
Հանդիպումը տեղի ունեցավ Գյումրու սրտում՝ Սորբ Յոթվերք եկեղեցու
հարեւանությամբ գտնվող, բացօթյա սրճարանում: Այդ ընթացքում շատ անցորդներ
եւ Գյումրի ժամանած հյուրեր, տեսնելով Սրբազան Հորը, ակնածանքով
մոտենում էին ու նրանից օրհնություն հայցում, երբեմն էլ մասնակցում
ջերմ զրույցին:
ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
>>>
|
|