Վերջ ի վերջո չպետք է մոռանանք, որ սերը խաչ է: Եվ եթե քո խաչը չես տանում, եթե ընդունակ չես քեզ մոռանալ հանուն ուրիշների եւ նրանց համար տառապել, այնժամ իրոք դու չգիտես, թե ինչ է սերը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 9 (321), սեպտեմբեր 2026 թ.  


 

       

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

ստվածամայրը, իբրեւ փրկագործության միջոց, կենդանի տաճար Աստծո, լուսավոր ամպ, կյանքի ցողը հեղեց բանական երկրի վրա, ունեցավ յուրահատուկ տեղ ու արժեք քրիստոնեական աշխարհում: Սուրբ Կույսը դարձավ կյանքը նորոգող, անմահություն պարգեւող կենսունակ աղբյուր, թեպետ նրա ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ Մատյանում: Այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ:

«ԽՆԿԻ ԾԱՌԻ ՆՄԱՆ ԵՍ, ՊՏՈՒՂ ԴՈՒ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՍ…»

Աննայի՝ Սուրբ Կույսի մոր հրաշափառ հղությունից յոթն ամիս եւ յոթն օր անց ծնվեց օրհնյալ պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, եւ նրան անվանեցին Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ, տիրուհի: Դրանով կատարվեց Աստծո խոստումը՝ տրված նահապետներին, ըստ որի նրանց զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը: Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ողջ Հրեաստանում եւ լսողներն օրհնեցին ու փառաբանեցին Աստծուն՝ ինչպես մարգարեացել էր Եսային Սուրբ Կույսի եւ առաքյալների մասին. «Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ…» (Ես. ԿԶ 9): Միանշանակ նա է բարեխոսը ողջ մարդկության: Նա է այն ընտրյալ անոթը երկրի վրա, ում Աստված, իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ, պատվեց՝ լինելու Աստծո մայրը, ըստ Սուրբ Հայրերի եւ ինչի մասին մարգարեացավ Եզեկիելը. «Արեւելյան կողմի դուռը փակ պիտի մնա, պիտի չբացվի ու այնտեղից որեւէ մեկը չպիտի մտնի կամ դուրս գա… այնտեղով Իսրայելի Տեր Աստված պիտի մտնի ու ելնի, բայց դուռը փակված պիտի մնա» (Եզեկ. ԽԴ 1-2):

Այս խոնարհությունն ու պատրաստակամության ոգին է ուզում մեր մեջ տեսնել Աստված: Բայց մենք չենք կամենում մեր սրտերը բացել Արարչի առջեւ եւ Նրան ընդունել այնտեղ, քանի որ առաջնորդվում ենք այլ չափանիշներով: Անշուշտ, մեծ է Ս. Մարիամի աստվածասիրությունը, քանի որ մի պահ դադարում է մայր լինելուց, վեր է բարձրանում պարզ որդեսիրությունից եւ ամբողջապես ընկղմվում անհունի մեջ: Արդ, աղաչենք մայրերի Մորը, որ գրկում կրում է աշխարհի Փրկչին՝ հիշեցնել Նրան խաչի մոտ թափված արցունքները որպես բարեխոսություն բազմամեղներիս համար:

«ԵՐԱՆԵԼԻ ՄԱՅՐ ԱՆԱՐԱՏ…»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի ուրախ առիթով, Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում ուխտի Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Աբգար քհն. Կարապետյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ հանգամանալից մեկնելով տոնի դերն ու նշանակությունը, նաեւ շնորհակալություն հայտնեց թեմակալ Առաջնորդին՝ իրեն նման հնարավորություն ընձեռելու համար:

Ի լրումն օրվա խորհրդի՝ մեծաթիվ ուխտավորներ եւ հավատավոր գյումրեցիներ ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները