| ՈՒԽՏԵՐԹ
ՀԱՂԹԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ
իրակի
թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ,
ավանդույթ է դարձել Շիրակի թեմում, Սուրբ Խաչի տոնին կազմակերպել
ուխտերթ: Ինչպես տարիներ շարունակ, այս տարի եւս, թեմի երիտասարդաց
միության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 12-ին կազմակերպվեց ուխտերթ:
Գյումրու
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում ուխտավորներին իր հայրական պատգամն ուղղեց
Տ. Արսեն ավագ քահանա Սիմոնյանը:
Երթի թափորը, Տ. Նշան քահանա Պանֆյորովի ա-ռաջնորդությամբ, աղոթքներով
ու շարականներով, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց շարժվեց Սուրբ Մինաս
մատուռ:
Ուխտերթի ընթացքում երիտասարդները, Խաչվերացի տոնի մասին պատմող,
գրքույկներ բաժանեցին անցորդներին:
Սուրբ Մինաս մառուռում ուխտավորներին դիմավորեց Տ. Վարագ քահանա
Հակոբյանը: Միասնական աղոթքից հետո մասնակիցներին իր հայրական պատգամ-հորդորը
հղեց Տ. Նշան քահանա Պանֆյորովը:
- Այսօր ուխտավորաբար՝ ուխտերթով, Խաչը բարձրացնելով եւ պանծացնելով,
եկանք, հասանք Սուրբ Մինաս մատուռ՝ հիշելով այն մեծ հաղթությունը,
այն մեծ ուրախությունը, որ եղել է մեզանից շուրջ տասնչորս դար առաջ:
18-19 տարի մնալով գերության մեջ Պարսկաստանում՝ այն ազատագրվեց
նաեւ հայկական զորքերի շնորհիվ՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ: Երբ
ուղեկցողների խումբը, Խաչը վեր բարձրացրած, հասավ հայոց Կարին քաղաքը,
այնտեղ հայ ժողովուրդը դիմավորեց Խաչի թափորը՝ ռեհաններով ու ծաղիկներով
զարդարելով Սուրբ Խաչը:
Բայց
մենք որպես կուռք չենք երկրպագում Սուրբ Խաչը: Մենք պատվիրան ունենք՝
Աստծո պաշտամունքն ուրիշ որեւէ նյութի չտալ: Խաչը Աստված չէ, բայց
իր մեջ կրում է աստվածային զորություն:
Մենք չենք պաշտում խաչի ձեւը կամ նյութը, այլ պաշտում ենք Խաչյալին,
որ Իր խաչելությամբ ու հարությամբ վերաիմաստավորեց խաչի նշանը՝ դարձնելով
այն հաղթության ու կյանքի նշան, հաղորդելով վերջինիս աստվածային
զորություն: Եվ խաչի նշանի առջեւ խոնարհվելով ու երկրպագելով՝ երկրպագում
ենք Խաչյալ Փրկչին,- երիտասարդներին ուղղած իր խոսքում ասաց արժանապատիվ
Տեր Հայրը:
Տիրոջն առավել մոտենալով է միայն հնարավոր, որպեսզի մեր հոգիներից
ներս վեր հառնի Քրիստոսի Խաչը:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԹԱԳՈՒՀԻ ՍՈՒՔԻԿՅԱՆԻ
>>>
|
|