Վերջ ի վերջո չպետք է մոռանանք, որ սերը խաչ է: Եվ եթե քո խաչը չես տանում, եթե ընդունակ չես քեզ մոռանալ հանուն ուրիշների եւ նրանց համար տառապել, այնժամ իրոք դու չգիտես, թե ինչ է սերը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 9 (321), սեպտեմբեր 2026 թ.  


 

       

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

իրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը նախաձեռնել էր հանդիպում՝ միության գործունեությամբ հետաքրքրված եւ միության շարքերը համալրել ցանկացող երիտասարդներին համապատասխան տեղեկատվություն փոխանցելու համար:

Հանդիպումը մեկնարկեց միասնական աղոթքով, որից հետո երիտասարդաց միության անդամները ներկայացրին իրենց գործունեության հիմնական ուղղությունները, առաջիկա ծրագրերն ու հավաքի օրակարգը:

Հանդիպման կարեւոր նպատակներից էր երիտասարդների համար ստեղծել բաց ու անմիջական միջավայր՝ ծանոթանալու միմյանց, ներկայացնելու սեփական գաղափարներն ու հետաքրքրությունները, հասկանալու միության գործունեության հնարավորությունները եւ միասին ձեւավորելու առաջիկա նախաձեռնությունների տեսլականը:

Երիտասարդները հնարավորություն ունեցան կիսվել իրենց ակնկալիքներով, առաջարկներով ու այն հարցերով, որոնց շնորհիվ կցանկանային ներգրավվել միության կազմում:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները