Վերջ ի վերջո չպետք է մոռանանք, որ սերը խաչ է: Եվ եթե քո խաչը չես տանում, եթե ընդունակ չես քեզ մոռանալ հանուն ուրիշների եւ նրանց համար տառապել, այնժամ իրոք դու չգիտես, թե ինչ է սերը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 9 (321), սեպտեմբեր 2026 թ.  


 

       

ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ «ՔԱՅԼՈՂ ԱՎԵՏԱՐԱՆ» ԾՐԱԳԻՐԸ

եպտեմբերի 24-ին, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նախաձեռնությամբ, Ազատանի հովվության Երազգավորս եւ Ղարիբջանյան բնակավայրերում մեկնարկեց «Քայլող Ավետարան» եռամսյա ծրագիրը, որի մեկնարկային հանդիպմանը ներկա էին վերոնշյալ բնակավայրերի բնակիչները, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ ծրագրի նպատակներին, ընթացքին եւ նախատեսվող հանդիպումների բովանդակությանը:

Մեկնարկը տրվեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տնօրեն Մարինե Ղազարյանի կողմից: Նա մասնակիցներին ներկայացրեց գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ «Քայլող Ավետարան» ծրագրի ստեղծման պատմությունն ու նպատակները: Այն ընկերության կողմից նախաձեռնված բարեգործական եւ հոգեւոր-լուսավորչական ծրագիր է, որի նպատակն է նպաստել համայնքների հոգեւոր կյանքի ակտիվացմանը, Աստծո խոսքի տարածմանը, Աստվածաշնչի պատգամներն ու Հիսուս Քրիստոսի առակները հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հասանելի դարձնելը:

Ծրագրի կարեւոր առանձնահատկություններից է հոգեւոր ու մշակութային բաղադրիչների համադրումը, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին ոչ միայն լսել եւ քննարկել Ավետարանի պատգամները, այլեւ ներգրավվել ստեղծագործական ու մշակութային գործունեության մեջ: Շահառուները տասնչորս տարեկանից բարձր բոլոր ցանկացողներն են, իսկ հոգեւոր հատվածը վարում է տեղի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը:

Ծրագրի շրջանակում ընտրվել է տասներկու աստվածաշնչյան առակ, որի շուրջ կանցկացվի տասներկու հանդիպում: Հանդիպումները տեղի կունենան շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Յուրաքանչյուր հանդիպում նախատեսված է ոչ միայն աստվածաշնչյան առակների մեկնության եւ դրանց հոգեւոր պատգամների ներկայացման, այլեւ ազատ ու անմիջական քննարկումների, զրույցների եւ հարց ու պատասխանի համար: Մասնակիցները հնարավորություն կունենան կիսվել իրենց մտքերով, բարձրաձայնել իրենց հետաքրքրող հարցերը եւ քննարկել աստվածաշնչյան պատգամների կապն առօրյա կյանքի, մարդկային հարաբերությունների ու արժեքների հետ:

Այս ձեւաչափը հնարավորություն կտա ստեղծել բաց եւ ջերմ միջավայր, ուր Աստծո խոսքի ուսումնասիրությունը կդառնա նաեւ փոխադարձ շփման, մտքերի փոխանակման ու հոգեւոր անդրադարձի հնարավորություն:

Ծրագրի երկրորդ՝ մշակութային բաղադրիչը միտված է մասնակիցների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ ազգային մշակույթի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:

Մասնակիցները հնարավորություն կունենան ընտրել երկու ուղղություններից մեկը՝ կարպետագործություն կամ տիկնիկային բեմարվեստի դասընթացներ: Դասընթացները կվարեն Երեւանից ժամանած համապատասխան մասնագետները: Մասնակիցները կծանոթանան ընտրված ոլորտի առանձնահատկություններին, ձեռք կբերեն նոր գիտելիքներ եւ գործնական հմտություններ՝ ստեղծագործական աշխատանքը համատեղելով մշակութային արժեքների ճանաչման հետ:

Ծրագրի կարեւոր արդյունքներից մեկը կլինի նաեւ մասնակիցների կողմից ստեղծված աշխատանքների ցուցադրությունը, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան հանրությանը ներկայացնել իրենց ստեղծագործական աշխատանքները եւ ծրագրի ընթացքում ձեռք բերած հմտությունները:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները