| Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ԵԿԵՂԵՑՈՒ ՓՈՔՐԻԿ ԼԱՄՊԸ
ոքրիկ
քաղաքում ապրում էր Անի անունով մի աղջիկ: Նա եկեղեցի գնալ շատ էր
սիրում: Բայց մի օր փոքրիկը տխրեց եւ լացակումած հարցրեց մայրիկին.
- Մամ ես փոքր եմ, բայց ի՞նչ կարող եմ անել Աստծո համար:
Մայրը
քնքշորեն ժպտաց ու պատասխանեց.
- Իսկ դու հիշո՞ւմ ես տաճարի փոքրիկ լամպը: Նա եւս փոքր է, բայց
լուսավորում է ողջ տաճարը:
Հաջորդ կիրակի Անին կրկին մայրիկի հետ եկեղեցի գնաց: Այս անգամ նա
ավելի ուշադիր նայեց փոքրիկ լամպին: Այն վետվետացող լույսով վառվում
էր Սուրբ Խորանի դիմաց: Քարոզի ժամանակ քահանան ասաց.
- Աստված սիրում է, երբ մենք մեր փոքր լույսով կարողանում ենք վանել
մեծ խավարը:
Անին լսեց քահանայի քարոզը եւ նրան շատ դուր եկան լույսի ու խավարի
մասին խոսքերը: Ապա շշուկով ասաց.
- Ես էլ կարող եմ լույս լինել:
Մի օր դպրոցում Անիի դասընկերուհին՝ Մարին, կորցրեց իր դասագիրքը
եւ երբ փնտրեց ու չգտավ, սկսեց լաց լինել: Բոլորն սկսեցին ծիծաղել,
բայց Անին մոտեցավ նրան եւ առաջարկեց իր դասագիրքը՝ ավելացնելով.
- Վերցրու իմը, մենք միասին կընթերցենք:
Հաջորդ օրն էլ տատիկին օգնեց եւ միասին ջրեցին ծաղիկները: Անին սկսեց
ամեն օր մի լավ ու բարի գործ անել: Կիրակի օրը նա մայրիկի հետ սովորականի
նման գնաց եկեղեցի: Հայացքով փնտրեց լամպը, նայեց վերջինիս ու շշնջաց.
«Ես հասկացա»: Մայրը հարցրեց.
- Ի՞նչ հասկացար, աղջիկս:
Անին պատասխանեց.
- Հարկավոր չէ մեծ լինել, որպեսզի լույս տաս: Պետք է սիրով «վառվել»:
Այդ օրվանից Անին դարձավ եկեղեցու ամնապայծառ փոքրիկ լամպը:
Աստված մեծ գործեր չի պահանջում մեզնից: Նա ակնկալում է մեր փոքրիկ
սերն ու բարությունը:
>>>
|
|