Վերջ ի վերջո չպետք է մոռանանք, որ սերը խաչ է: Եվ եթե քո խաչը չես տանում, եթե ընդունակ չես քեզ մոռանալ հանուն ուրիշների եւ նրանց համար տառապել, այնժամ իրոք դու չգիտես, թե ինչ է սերը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 9 (321), սեպտեմբեր 2026 թ.  


 

       

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ

գոստոսի 10-ին Ղարիբջանյանի Սուրբ Հոգի եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ, մեկնեցին ուխտագնացության Գուգարաց թեմի սրբավայրեր:

Առաջին կանգառը Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցին էր: Երեխաներն այստեղ ծանոթացան եկեղեցու պատմությանը եւ աղոթք բարձրացրին առ Աստված: Ապա այցելեցին Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս եկեղեցի:

Արդվիի Սուրբ Հովհաննեսում, ուր խոնարհվեցին նաեւ Սուրբ Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գերեզմանին, ծանոթացան նրա կյանքի պատմությանը եւ «Օձի պորտ» կոչվող տեղանքի հետ կապված ավանդազրույցին:

Տեր Հայրը կիրակնօրյայի սաներին ասաց, որ Հովհաննես Օձնեցին հայտնի է եղել որպես իրավագետ, եւ նրան է պատկանում «Կանոնագիրք հայոց» աշխատությունը, ինչն իր մեջ ներառում է բազմաթիվ եկեղեցական կանոններ, համընդհանուր ճանաչման է արժանացել որպես ժամանակի իրավագիտական խոշոր աշխատություն եւ մինչ օրս գործածվում է Հայոց Եկեղեցու կողմից (որոշ լրացումներով հանդերձ):

Օրվա վերջին սրբավայրը, ուր այցելեցին փոքրիկ ուխտավորները, Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ նրանք ունկնդրեցին եկեղեցու պատմությունը, միասին աղոթեցին եւ կատարեցին շարականներ: Եկեղեցու բակի խաղաղ մթնոլորտը տրամադրող էր եւ դժվար էր այնտեղից հեռանալը:

Ուխտագնացության ծախսերը հոգալու եւ ամեն հարցով աջակցելու համար խորին շնորհակալություն Հովհաննես Տոնոյանին եւ Տոնոյան ընտանիքին: Աստծո բյուր շնորհներն անպակաս լինեն նրանցից:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները