| ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ՏԱՇԻՐԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ
ղոթքն
ուղեկից դարձրած՝ օգոստոսի 19-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ եւ Զարիկ Իգիթյանի
նախաձեռնությամբ, մի խումբ ուխտավորներ մեկնեցին հերթական ուխտագնացության:
Այցելության
սկզբնակետն Ամրակից գյուղի 19-րդ դարի Ս. Նիկողայոս Սքանչելագործ
ուղղափառ եկեղեցին էր: Այն վերանորոգվել էր 2025 թվականին: Այստեղ
ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը՝ խնդրելով հրաշագործ
Սրբի բարեխոսությունն առ Ամենակարող Տերը:
Երկրորդ ուխտատեղին Մեծավանի Ս. Գեւորգն էր՝ կառուցված 5-6-րդ դարերում:
Ուխտավորների վառած մոմերն ու աղոթքներն առ Աստված միայն մեկ խնդրանք
ունեին՝ երկրի զարգացման ուղին անշեղ լինի, իսկ բանակը՝ զորեղ: Հաջորդը
Ս. Հովհաննես եկեղեցին էր:
Երրորդ հանգրվանը Սարչապետ գյուղի Ս. Մարիամ Աստվածածինն էր, որը
վերաօծվել է 2005 թ., ձեռամբ երջանկահիշատակ Տ. Սեպուհ արքեպս. Չուլջյանի:
Այստեղ ուխտավորներն աղոթք առաքեցին առ Բարձրյալն Աստված՝ Եկեղեցու
անսասանության, մեր երկրի բարգավաճման ու հայ ժողովրդի բարօրության
համար:
Հաջորդ ուխտատեղին Նորաշենի Ս. Խաչ մատուռն էր, որ կառուցվել է 2008-2014
թթ., սակայն օծվել է 2022-ի մայիսի 15-ին՝ Երեւումն Ս. Խաչի տոնին,
ձեռամբ Տ. Հովհան արքեպս. Հակոբյանի: Վերջին կանգառը Տաշիրի Ս. Սարգիս
եկեղեցին էր՝ կառուցված 2000 թվականին, Սամվել Կարապետյանի մեկենասությամբ:
Օծվել է ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Այցելուներն աղոթեցին այս շքեղ տաճարի հոյակերտ կամարների ներքո՝
հայցելով Տիրոջ Ս. Աջի հովանավորությունը: Ուխտավորները եղան նաեւ
5-րդ դարի Ս. Աստվածածնի Վերափոխման եկեղեցում:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|