Վերջ ի վերջո չպետք է մոռանանք, որ սերը խաչ է: Եվ եթե քո խաչը չես տանում, եթե ընդունակ չես քեզ մոռանալ հանուն ուրիշների եւ նրանց համար տառապել, այնժամ իրոք դու չգիտես, թե ինչ է սերը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 9 (321), սեպտեմբեր 2026 թ.  


 

       

Լրահոսից

6 սեպտեմբերի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

8 սեպտեմբերի - Տոն ծննդյան Սրբուհվո Կուսին Մարիամու: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին մայր եկեղեցում ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի հոգեւոր հովիվ Տ. Աբգար քհն. Կարապետյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

13 սեպտեմբերի - Խաչվերաց. Ս. Նշան եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

Նույն օրը Ս. Յոթվերք, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Ամենափրկիչ, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Սարգիս, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում եւս մատուցվեց Սուրբ Պատարագ, իսկ առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, երեկոյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, Վարդանանց հրապարակում կատարվեց անդաստան:

14 սեպտեմբերի - Հիշատակ մեռելոց: Ս. Յոթվերք մայր եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

20 սեպտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանցը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

27 սեպտեմբերի - Տոն Վարագա Սուրբ Խաչի: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահուչ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

Նույն օրը՝ տոնի ուրախ առիթով, Ս. Նշան եկեղեցում, ձեռամբ Տ. Նշան քհն. Պանֆյորովի, մատուցվեց Սուրբ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները