|
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ
ՈՒՂԵՐՁՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
այր
Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում
մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս եւ շնորհավորում Անկախության
տոնի առիթով: Այսօր տոնախմբում ենք հայոց անկախ պետականության վերահաստատման
35-րդ տարեդարձը: Այս տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է
բազում փորձությունների միջով, սակայն մեր ժողովուրդը երբեք չի ընկճվել,
չի հուսահատվել, մեծ զոհողությունների գնով անգամ շարունակել է հայրենաշինության
սրբազան առաքելությունը եւ իր ներուժը ծառայեցրել ազգային զարթոնքին:
Անկախության
տոնն այսօր հրավեր է մեզ՝ վերարժեւորելու անցած ուղին եւ մեր կյանքի
ընթացքը: Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբեւէ, անհրաժեշտ
է լինել միասնական եւ մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի
կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին:
Անկախության տոնական օրվա խորհրդով զորացած՝ անմնացորդ նվիրումով
շենացնենք ու պայծառացնենք մեր երկիրը եւ ամենայն նախանձախնդրությամբ
ու պատասխանատվությամբ պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ
կյանքի իրավունքն այս սրբազան հողի վրա: Ամուր պահենք Քրիստոսավանդ
հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգեւոր մեր արժեքներին
եւ միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝
հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի
մեր երկիրը, Իր Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդի մեր ժողովրդին
եւ պարգեւի բարօր ու առաջընթաց կյանք. ամեն:
21 սեպտեմբերի, 2026 թ.
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
>>>
|
|