| Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆ
ինչ
այսօր մարդիկ հիշում են պաշտոնավոր Խվանին: Նա բարձր պաշտոններ էր
զբաղեցնում տարբեր տիրակալների օրոք, սակայն նրա կյանքում համարյա
ոչինչ չէր փոխվում: Ամենահիանալին աստիճանավոր Խվանի մեջ այն էր,
որ նա մարդկանց միշտ «այո» էր ասում՝ անկախ նրանից, թե ինչ հարցով
էին դիմում նրան: Պաշտոնյայի շուրթերն անկարող էին «ոչ» ասել, եթե
նույնիսկ դա ծայրաստիճան անհրաժեշտ էր: Թվում էր, թե նա անտարբեր
էր այն ամենի հանդեպ, ինչ տեղի էր ունենում շրջապատում: Նրա դեմքը
երբեք մտահոգություն չէր արտահայտում:
Մի
անգամ նրա երկու ծառաներն ինչ-որ բանի պատճառով վիճեցին եւ ոչ մի
կերպ չէին կարողանում համաձայնության գալ: Վերջապես նրանցից մեկը
դիմեց տիրոջը՝ ասելով.
- Տե՛ր, ես վիճել եմ ընկերոջս հետ, եւ մենք անկարող ենք հարցը լուծել:
Խնդրում եմ, մեր դատը տեսեք:
Եվ վերջինս պատմեց նրան վեճի էությունը: Պաշտոնյան լսեց ծառային
ու հանգիստ պատասխանեց.
- Քո խոսքերը ճշմարիտ են: Դու ճիշտ ես:
Բայց հետո՝ որոշ ժամանակ անց, եկավ մյուս ծառան: Նա եւս պատմեց հենց
նույն վեճի մասին եւ նույնպես խնդրեց աստիճանավորին՝ դատել իրենց:
Խվանը, նույն հանդարտությամբ նայեց նրան եւս եւ տվեց նույն պատասխանը՝
ասելով.
- Քո խոսքերը ճշմարիտ են: Դու ճիշտ ես:
Պատահաբար այս ամենին ներկա էր նրա կինը: Նա նախ ծիծաղեց եւ ապա
հարցրեց.
- Օ՜, տեր իմ, ինչո՞ւ Դուք պարզ լուծման չհանգեցիք: Չէ՞ որ ինքներդ
արդեն լսել էիք, որ Ձեր երկու ծառաները վիճում են միմյանց հետ: Մի՞թե
ավելի պարզ չէր լինի մեկին ասել, որ նա ճիշտ է, իսկ մյուսին, որ
սխալ է:
- Այո, ճիշտ է,- պատասխանեց Խվանը,- դու ճիշտ ես:
Կինը զարմանքով նայեց ամուսնուն եւ ոչինչ չպատասխանեց:
Ահա հենց թեւավոր դարձած այս խոսքերն էլ հասել են մեր օրերը: Եվ
հիմա, երբ մարդիկ տեսնում են, որ ինչ-որ մեկը չի կարողանում իրենց
վեճը լուծել, ասում են.
- Դու դատում ես այնպես, ինչպես աստիճանավոր Խվանը:
>>>
|
|