Քո խաչի առջեւ, Ո՛վ Տեր, երկրպագում եւ հավատում ենք, որ իրոք այն պիտի լինի մեզ համար փրկության, հաղթանակի ու հարության նշան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. 
ԱՋԱՊԱՀՅԱ 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 10 (322), հոկտեմբեր 2026 թ.  


 

       

Լրահոսից

4 հոկտեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

11 հոկտեմբերի - Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշինիչ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազան Հայրը:

17 հոկտեմբերի
- Տոն Սրբոց Ավետարանչացն Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի եւ Հովհաննեսի: Տոնի ուրախ առիթով՝ Ս. Յոթվերք եկեղեցում, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

18 հոկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդը:

25 հոկտեմբերի - Գյուտ Խաչի: Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

31 հոկտեմբերի - Տոն ամենայն Սրբոց: Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Սարգիս քհն. Սարդարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները