Տալ եւ առնել
նման են լոյսի
եւ աչքի. ի՞նչ
կ’արժի տալը,
երբ առնող չկա, ի՞նչ կ’արժի
լոյսը, երբ
աչքը փակ է:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

   
    ԺԱ Տարի, Թիվ 5 (125), Մայիս 2010 թ.  


 

       

ՄԱՏՈՒՌԻ ՀԻՄՆԱՐԿԵՔ «ԱՐԹԻԿ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

րդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մայիսի 13-ին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, ընթերակայությամբ Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբղ. Առաքելյանի եւ Լմբատավանքի հոգեւոր հովիվ Տ. Լեւոն քհն. Հովհաննիսյանի, կատարեց կառուցվելիք մատռան հիմնարկեքի արարողակարգ:

Վարչական շենքի մոտ մեծահարգ հյուրերին դիմավորեցին հիմնարկի պետ Վարդան Սարգսյանը, աշխատակազմը եւ ուղեկցեցին տարածք, ուր հավաքվել էին ազատազրկվածները:

Հանդիսավոր արարողակարգն սկսվեց համապատասխան Սուրբգրային ընթերցվածներով, աղոթքներով եւ սաղմոսասացությամբ:

Արդեն փորված հիմքերի մեջ տեղադրվելու համար ընտրված տասնվեց վեմ քարերը նախ լվացվեցին ջրով, ապա՝ գինով եւ այնուհետեւ, ձեռամբ Սրբազան Հոր, օծվեցին սրբալույս Մյուռոնով, որից հետո միայն դրվեցին հիմքերում:

Օծված վեմ քարերից տասներկուսը խորհրդանշում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Առաքյալներին, երկուսը՝ Մարկոս եւ Ղուկաս Ավետարանիչներին, իսկ հաջորդ երկուսը՝ Պողոս Առաքյալին եւ մեր հավատո հորը՝ Ս. Գրիգոր Լուսավորչին:

Հիմնարկեքի արարողակարգն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

Մատուռը կառուցվելու է աշխատակազմի ու ազատազրկվածների ընդհանուր ջանքերով, ինչպես նաեւ հայկական դասական ճարտարապետության կանոններով, այսինքն՝ խաչաձեւ, գմբեթավոր հորինվածքով:

ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ